Հացավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հացավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՇուշան Մարգարյան
Մակերես8,03 կմ²
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն280 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՀացավանցի
Ժամային գոտիUTC+4
Հացավան (Հայաստան)##
Հացավան (Հայաստան)

Հացավան (նախկին անվանումը՝ Սիսիան), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը գտնվում է Որոտանի ավազանի Զոհաջուր գետի ձախ ափին, մարզկենտրոնից 112 կմ հյուսիս–արևմուտք, ծովի մակերևույթից 1775 մետր բարձրության վրա։

Նախկինում Սիսիան անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Սիսիանի շրջանի։ Վերանվանվել է Հացավան 1940 թ. մարտի 2-ին[2]։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։ Այստեղ պահպանվել են «Սիրունքար» գյուղատեղին, հին կամուրջը, «Բերդ» գյուղի ավերակները։ Հացավանի շրջակայքում են գտնվում Վասակաբերդ կոչվող ամրոցի ավերակները, ինչպես նաև հին գերեզմանոց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հացավանի մշտական բնակչությունը կազմել է 253, առկա բնակչությունը՝ 185 մարդ[3]։ Մինչև 1918 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ՝ հայերով[4][2]։ Հացավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 34 մարդ [5]
1873 439 մարդ [6]
1897 795 մարդ [5]
1926 201 մարդ [5]
1939 336 մարդ [5]
1959 341 մարդ [5]
1970 368 մարդ [5]
1979 262 մարդ [5]
1989 291 մարդ [7]
2001 262 մարդ [5]
2011 253 մարդ [8]


Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 616
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 394
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 120. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 755.
  8. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]