Հարութ Հակոբյան
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարութ Հակոբյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Հարութ Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | 1997 |
| Ծննդավայր | Ավշար, Արարատի մարզ, Հայաստան |
| Մահացել է | սեպտեմբերի 25, 2015 |
| Մահվան վայր | Մարտակերտի շրջան, Արցախ |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ և մրցանակներ | |
Հարութ Մաքսիմի Հակոբյան, (1997, Ավշար, Արարատի մարզ, Հայաստան - սեպտեմբերի 25, 2015, Մարտակերտի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին զինծառայող, «Մարտական ծառայության» մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարութ Հակոբյանը սովորել և ավարտել է Ավշար գյուղի հիմնական դպրոցը։
Մարտական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է Հայկական բանակ։
- 2015 թվականի սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման հետևանքով Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է Հարութը իր ծառայակից ընկերներ Նորայր Միքայելի Խաչատրյանի (ծնված 1995 թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի (ծնված 1995 թ.), և Կարեն Գևորգի Շահինյանի (ծնված 1997 թ.) հետ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով[1]։Վերջին վիրավոր հանել է Ստեփանյան Արգիշտի վիրավոր եղել Թաթուլ թիկունքի հատվացում
- սնայրադի բեկոր վնասել էր հաշմանդամ դառել Թաթուլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ազնիվ եւ ճշտապահ զինծառայող էր. տեղի ունեցավ Արցախում զոհված Հարութ Հակոբյանի հոգեհանգիստը (ֆոտո)». news.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.