Հարություն Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Մարտիկյան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1899(1899-10-30)[1]
ԾննդավայրԽարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էմայիսի 20, 1981(1981-05-20)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն[1]
ԱնդամությունՀայաստանի օգնության կոմիտե[1] և Դիմադրության շարժում[1]

Հարություն Զաքարի Մարտիկյան (կեղծանունը՝ «Արթուր») (հոկտեմբերի 30, 1899, Ծովք (Խարբերդի վիլայեթում) - հունիսի 20, 1981, Երևան), ֆրանսահայ կոմունիստ հասարակական գործիչ, Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) անդամ (1924)։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1923 թվականին բնակություն է հաստատել Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Գործուն մասնակցություն է ունեցել Ֆրանսիայի կոմկուսի հայկական սեկցիայի հիմնադրմանը։ Եղել է ՀՕԿ-ի Մարսելի մասնաճյուղի հիմնադիրներից, վարել է քարտուղարի պաշտոնը։ Հրապարակային ելույթներով և ֆրանսահայ մամուլի էջերում գաղափարական անհաշտ պայքար է մղել դաշնակցության դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945) ՖԿԿ Կենտկոմի ցուցումով Ֆրանսիայի հարավում կազմակերպել է հայ ազատ հրաձիգների ու պարտիզանների մարտական խմբեր և ղեկավարել նրանց գործողությունները։ 1943 թվականի նոյեմբերին Գրենոբլի հակաֆաշիստական ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է և մինչև 1945 թվականի մայիսը արգելափակվել նախ Կոմպիենի, ապա Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում։ 1948 թվականից ապրել է Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 344.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 344