Հարություն Գավաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Գավաֆյան
Ծնվել է1885
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Հարություն (Վահրամ, Վահ) Մինաս Գավաֆյան (Գաֆաֆյան) (1885 - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Գավաֆյանը ծնվել է 1885 թվականին, Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի կենտրոն Նիկոմիդիա քաղաքում կամ Կոստանդնուպոլսում, հայ առաքելական ընտանիքում։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում։ Ավարտել է ամերիկացի միսիոներների Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Պարտիզակ (Բաղչեջիկ) ավանի բարձրագույն վարժարանը (պաշտոնական անունով՝ Բյութանիայի բարձրագույն վարժարան)։

1911 թվականին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911 թվականին վերադարձել է Նիկոմիդիա և բժիշկ աշխատել։

1914 թվականին Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Երզնկայի Ազիզիեի զինվորական հիվանդանոցում, որի բժշկապետն էր հայատյաց թուրք դոկտոր Սանի Յավերը։ Սրա հրամանով էլ 1915 թվականի հունիսի (կամ հուլիսի) 10-ին նույն հիվանդանոցում (կամ դրա բակում) սրախողխող է արվել մոտ 30 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազ­դակ”, 01-112012

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։