Հարկադիր աշխատանք
Արտաքին տեսք
(Վերահղված է Հարկադրական միջոցներից)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Bundesarchiv_Bild_183-V00606%2C_Frankfurt-Oder%2C_R%C3%BCckkehr_deutscher_Kriegsgefangener.jpg/220px-Bundesarchiv_Bild_183-V00606%2C_Frankfurt-Oder%2C_R%C3%BCckkehr_deutscher_Kriegsgefangener.jpg)
Հարկադիր աշխատանք, որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը։
Նախնական ձևը կարող է համարվել ստրկատիրությունը, երբ անձի նկատմամբ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ բոլոր կամ որոշակի լիազորությունները։ Մեկ այլ՝ ավատատիրական-ճորտատիրական ձևը հիմնվում էր արտադրողին ավատի հողին ամրացնելու վրա։ Այս երկու ձևերին բնորոշ էր անձնական կախման միջոցով աշխատանքի ուղղակի և անմիջական հարկադրումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 306)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարկադիր աշխատանք» հոդվածին։ |
|