Հարթ-զուգահեռ հոսանք
Արտաքին տեսք
Հարթ-զուգահեռ հոսանք, հեղուկի կամ գազի որևէ հարթությանը զուգահեռ շարժում, որի դեպքում այդ հարթությանն ուղղահայաց ուղղի բոլոր կետերում մասնիկների արագությունները, ճնշումը և հոսանքի մյուս բնութագրական մեծությունները նույնն են։ Հարթ-զուգահեռ հոսանքի հետազոտումը զգալիորեն ավելի հեշտ է, քան տարածական հոսանքինը, քանի որ շարժումը բնութագրող մեծությունները շարժման հարթությանն ուղղահայաց կոորդինատից կախված չեն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 305)։ |