Հատուկ ֆունկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հատուկ ֆունկցիաներ, մաթեմատիկայի շատ հարցերում և հատկապես կիրառություններում (մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրների լուծման ժամանակ)հանդես եկող զանազան հատուկ դասերի պատկանող ֆունկցիաներ։ Հիմնական Հատուկ ֆունկցիաների փոփոխական գործակիցներով երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարումների լուծումներ են։ Այդ ֆունկցիաների արժեքների համար կազմված են մանրամասն աղյուսակներ, դրանց կազմումը շարունակվում է և այժմ՝ կապված հաշվողական տեխնիկայի անընդհատ զարգացման հետ։ Կարևորագույն են հիպերերկրաչափական, գլանային (Բեսելի, Նեյմանի, Տանկելի ևն), ոլորտային (Լեժանդրի ևն), գնդային, Լամեի, Մատյեի և այլ ֆունկցիաներ։ Երբեմն Հատուկ ֆունկցիաների շարքին են դասում նաև ոչ տարրական տրանսցենդենտ ֆունկցիաները՝ գամմա-ֆունկցիան, ձետաֆունկցիան, ինտեգրալային լոգարիթմը, հավանականությունների ինտեգրալը են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 274