Հատիկազտիչ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատիկազտիչ մեքենաներ

Հատիկազտիչ մեքենա, գյուղատնտեսական բույսերի հատիկները մաքրող և տեսակավորող մեքենա։ Հատիկազտիչ մեքենայի աշխատանքը հիմնված է հատիկի չափերի (լայնություն, հաստություն, երկարություն), աերոդինամիկական հատկությունների, մակերևույթի վիճակի, ձևի, տեսակարար կշռի և տարբերության վրա։ Ըստ հաստության հատիկն առանձնացվում է երկարավուն անցքերով, իսկ ըստ լայնության կլոր անցքերով մաղերի միջոցով։ Լինում են պարզ և բարդ կառուցվածքի։ Բարդերն ունեն մեկից ավելի զտող-տեսակավորող օրգաններ։ Կան նաև կայուն և շարժական հատիկազտիչ մեքենաներ։ Առաջիններն ամբողջական համալիրներ են, տեղադրվում են գործարաններում և ստացիոնար կետերում։ Շարժական մեքենաները գործածվում են տնտեսություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271