Հավեսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավեսի
Ի ծնե անունԹադևոս Հովհաննիսյան
Ծնվել է1831
Գյումրի
Մահացել էանհայտ
Մասնագիտությունաշուղ

Հավեսի (իսկական անունը՝ Թադևոս Հովհաննիսյան, 1831, Գյումրի - անհայտ), հայ աշուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1831 թվականին Գյումրիում։ Ալեքսանդրապոլում աշակերտել է Մալուլին և Ղեյրաթին։ Աշուղական արվեստը կատարելագործել է Կ. Պոլսում, Իզմիրում։ Երկար ժամանակ ապրել է Էրզրումում, ապա վերադարձել է հայրենիք։ Գրել է շուրջ 200 հայերեն երգեր՝ ըստ բանասեր Ա. Մխիթարյանի, որն էլ դրանցից հավաքել է մի փունջ և Հավեսիի կենսագրականով հրատարակել «Սոխակ Հայաստանի» երգարանում (հ. 4)։

Հավեսիի մահվան թվականն անհայտ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիրակի հայ աշուղները (ժող.), Երևան, 1986, էջ 30–33:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։