Հավանականությունների տեսությունը և մաթեմատիկական վիճակագրությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրությանն հետազոտություններն սկսվել են հետպատերազմյան տարիներին։ Ստացվել են մի շարք արդյունքներ պատահական շարժընթացների տեսության (Գոհար Համբարձումյան), իսկ ավելի ուշ՝ x2 հայտանիշի վերաբերյալ (Ս. Թումանյան)։ Ռուբեն Համբարձումյանի աշխատանքներով ստեղծվել է նոր ուղղություն՝ կոմբինատորային ինտեգրալ երկրաչափությունը, որը կարևոր կիրառություններ է ստացել ստոխաստիկ երկրաչափության խնդիրների հետազոտություններում, մասնավորապես լուծվել են երկրաչափական պատահական շարժընթացների տարածաբանությանը (ստերեոլոգիա, շերտագրություն) վերաբերող խնդիրներ։ Ստացված արդյունքները շա րադրված են Ռ. Համբարձումյանի

  • «Com binatorial Integral Geometry With Applications to Mathematical Stereology»
  • J.Wiley, 1982; «Factorization Calculus and Geometric Probability», Cambridge University Press, 1990 թ.
  • «Введение в стохастическую гео метрию», М., Наука, 1989 թ.
  • «Geomet rische Wahrscheinlichkeiten und Stochas tische Geometrie, Teil I, AkademieVerlag, Berlin», 1993 թ.
  • «Einfuhrung in Stochastik Geometrie, AkademieVerlag, Berlin», 1995 թ., մենագրություններում։

Լուծվել են նաև զանգվածային սպասարկման տեսության խնդիրներ (էդուարդ Դանիելյան), որոշ արդյունքներ են Լուծվել են նաև զանգվածային սպասարկման տեսության խնդիրներ (էդուարդ Դանիելյան), որոշ արդյունքներ են ստացվել ստոխաստիկ դիֆերենցիալ հավասարումների, վիճակագրական ֆիզիկայի, ինֆորմացիաների տեսության, պատահական շարժընթացների տեսության ասպարեզներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։