Հաստատուն բաղադրության օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաստատուն բաղադրության օրենք, քիմիայի հիմնական օրենքներից, ըստ որի որևէ միացության բաղադրությունը, անկախ դրա ստացման եղանակից, հաստատուն է։ Քիմիական յուրաքանչյուր միացության մեջ մտնող տարրերի զանգվածների հարաբերությունը հաստատուն է։ Հաստատուն բաղադրության օրենքը խստորեն կիրառելի է գազային, հեղուկ, ինչպես նաև առհասարակ օրգանական բոլոր միացությունների համար։ Հաստատուն բաղադրությամբ նյութերը կոչվում են դալթոնիդներ։ Բյուրեղային միացությունների բաղադրությունները կարող են լինել հաստատուն (դալթոնիդներ) և փոփոխական (բերթոլիդներ կամ ոչ ստեքիոմետրական միացություններ)։ Օրենքը ձևակերպել է Ժ. Պրուստը Կ. Բերթոլեի հետ երկարատև գիտական բանավեճերից (1801—1808) հետո։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 255