Հաջորդական ռեակցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաջորդական ռեակցիաներ, իրար հաջորդող քիմիական ռեակցիաների շարք, երբ մի ռեակցիայի վերջնանյութը հաջորդի համար ելանյութ է։ Հաջորդական ռեակցիաների ընթացքում վերջնանյութի առաջացումը հետևանք է մեկից ավելի իրար հաջորդող փուլերում ելանյութի փոխարկումների՝ ։ Հաջորդական ռեակցիաների պարզագույն օրինակ է երկու ոչ դարձելի առաջին կարգի ռեակցիաների հաջորդաբար ընթանալը՝ ։ Միջանկյալ նյութի կոնցենտրացիան սկզբում աճում է՝ հասնելով առավելագույն արժեքի, հետո նվազում։ Հաջորդական ռեակցիաներ են ածխաջրածինների ջերմային կրեկինգը, քլորացումը, պոլիմերացումը, բազմահիմն թթուների էսթերացումը ևն։ Հաջորդական ռեակցիաների քանակական վերլուծությունը հանգեցնում է քիմիական կինետիկայի համար շատ կարևոր երկու հետևությունների՝

  1. վերջնանյութի կուտակման արագությունը հավասար է ռեակցիայի գումարային արագությունը պայմանավորող ամենադանդաղ փուլի արագությանը։
  2. Եթե միջանկյալ նյութը շատ ռեակցունակ է, ապա նրա նկատմամբ կարելի է կիրառել քվազիոստացիոնար կոնցենտրացիաների մեթոդը, որը հնարավորություն է տալիս դիֆերենցիալ հավասարումների համակարգը վերածել հանրահաշվական հավասարումների համակարգի։ Դա հեշտացնում է կինետիկ տվյալների մաթեմատիկական մշակումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 243