Հաջողություն, Անտուրա. Հիշողություններ Հայոց ցեղասպանության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաջողություն, Անտուրա. Հիշողություններ Հայոց ցեղասպանության մասին
Goodbye, Antoura. A Memoir of the Armenian Genocide
ՀեղինակԳառնիկ Փանյան
ԺանրՀուշագրություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր216
Հրատարակման տարեթիվ2015
Թարգմանիչ հայերենՍայմոն Բուղեկյան
ԳՄԴ9780804795432

Հաջողություն, Անտուրա. Հիշողություններ Հայոց ցեղասպանության մասին, (անգլ.՝ Goodbye, Antoura. A Memoir of the Armenian Genocide), Գառնիկ Փանյանի հուշագրությունը Հայոց ցեղասպանության և Անտուրայի մանկատան որբերի մասին։

Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Փանյանն ապրել է Լիբանանում, եղել է Բեյրութի հայկական ճեմարանի փոխտնօրենը, դասավանդել է հայոց լեզու։ Մահացել է 1989 թվականին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշագրության մեջ Փանյանը պատմում է իր ապրումների մասին, թե ինչպես էին մարդիկ տեղահանվում իրենց բնակավայրերից, ինչպես իր ընտանիքը մահացավ Սիրիական անապատում՝ փախստականների ճամբարում և ինչպես ինքը ողջ մնաց՝ անցնելով սովի և թշվառությամ միջով։

Երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Գառնիկ Փանյանը ընդամենը 5 տարեկան էր և ապրում էր Անատոլիայի հայաբնակ Գյուրին գյուղում։ Չորս տարի անց ամերիկյան բարեգործական կազմակերպության աշխատակիցները նրան գտնում են Լիբանանի Անտուրա քաղաքի մանկատանը 1.000 հայ և 400 քուրդ երեխաների մեջ։ Մանկատանը երեխաներին ստիպում էին փոխել իրեց հայկական անունները, խոսել թուրքերն։ Մի խումբ երեխաներ, այդ թվում՝ Գառնիկը, փախել են մանկատնից՝ ծեծուջարդից ազատվելու և սնունդ որոնելու համար, որի մասին մանկատունն այդքան էլ չի հոգացել։ Մի օր, վերադառնալով հաստատություն, երեխաները տեսել են, որ մեծահասակներ այնտեղ այլևս չկան։ Պատերազմն ավարտվել է, թուրքերը հայտնվել են պարտվող կողմում, և մանկատան վարչակազմի ներկայացուցիչները պարզապես փախել են՝ թողնելով երեխաներին ճակատագրի քմահաճույքին։

Փանյանի հուշագրությունը կորուստի, դիմադրության և գոյատևման մասին է։ Այստեղ ներկայացվում է, որ նույնիսկ երեխաները հասկանում են անարդարությունը և պայքարում դրա դեմ։

Գիրքը հրատարակել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանը[1][2]։

Փանյանի գրքում նկարագրված բոլոր իրադարձությունները հաստատվել են։ Կարմիր խաչի տվյալներով՝ Անտուրայի մանկատան որբերից ողջ է մնացել ընդամենը 700 մարդ։ 1993 թվականին մանկատան շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հարյուրավոր երեխաների մասունքներ, ովքեր մահացել են սովից և խոլերայից[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goodbye, Antoura. A Memoir of the Armenian Genocide
  2. Book Review: Goodbye, Antoura
  3. «Գիրք փոքրիկ տղայի մասին, ով միայնակ վերապրել է Ցեղասպանությունը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.