Հաշվեհարդար Հոնկոնգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հաշվեհարդար Հոնկոնգում
Police Woman / Rumble in Hong Kong
Nu jing cha poster.jpg
ԵրկիրՀոնկոնգ
ԺանրՄարտաֆիլմ
Թվական1973
ԼեզուՊուտունխուա
ՌեժիսորՉժու Մու
ՊրոդյուսերՉժու Մու
Սցենարի հեղինակՉժու Մու
ԴերակատարներՑին,Չարլի Ցին, Ջեքի Չան, Տին, Բետի Պեյ Տի, Յան Ցյու, Լի Վենտայ
Նկարահանման վայրՀոնկոնգ
ԿինոընկերությունՀոնկոնգ 1959
Տևողություն90 րոպե

«Հաշվեհարդար Հոնկոնգում» (անգլ.՝ Police Woman), Հոնգկոնգի քրեական մարտաֆիլմ՝ նկարահանված Չժու Մու ռեժիսորի կողմից 1973 թվականին։ «Հաշվեհարդար Հոնգկոնգում» անվանումը ֆիլմի ամերիկական անվանումն է։ Հիմնական անվանումն է «Կին ոստիկանը»։ Ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ Ջեքի Չանը քիչ է հայտնվում այս ֆիլմում, սակայն կատարում է հատուկ մարտական հնարքներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնգկոնգի տաքսու վարորդ Չեն Չինը տանում է անծանոթին, ում հաջողվում է փրկվել հանցագործների հարձակումներից։ Հանկարծ անծանոթը մահանում է, բայց հասցնում է թաքցնել պայուսակը Չեն Չինի ավտոմեքենայի մեջ։ Պայուսակում կային այնպիսի նկարներ, որոնք բացահայտում էին հանցագործների մի ամբողջ խումբ։ Շուտով հանցագործները Չենին սկսում են հետևել Ջեկի գլխավորությամբ և փորձում են վերցնել պայուսակը նրանից, ինչի մասին նա ոչինչ չգիտեր։ Ավելի ուշ Չենը գտնում է մի ոստիկան աղջկա, ով պարզվում է, որ մահացած աղջկա քույրն է, և նրանք միասին բացահայտում են հանցագործությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]