Հանքային աշխատանքներ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Bundesarchiv_Bild_183-G0530-0031-001%2C_Freiberg%2C_Zeche_%22Albert_Funk%22%2C_Bergarbeiter_bohrend.jpg/220px-Bundesarchiv_Bild_183-G0530-0031-001%2C_Freiberg%2C_Zeche_%22Albert_Funk%22%2C_Bergarbeiter_bohrend.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/HUGH_STRIP_MINING_MACHINERY_IN_OPERATION_NEAR_DUNFERMLINE_IN_FULTON_COUNTY._FULTON_COUNTY_HAS_BEEN%2C_AND_IS%2C_A_CENTER..._-_NARA_-_552417.jpg/220px-HUGH_STRIP_MINING_MACHINERY_IN_OPERATION_NEAR_DUNFERMLINE_IN_FULTON_COUNTY._FULTON_COUNTY_HAS_BEEN%2C_AND_IS%2C_A_CENTER..._-_NARA_-_552417.jpg)
Հանքային աշխատանքներ, փորվածքների անցկացման և երկրի ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ։ Լինում են բաց և ստորգետնյա։ Ըստ իրականացման եղանակի տարբերում են ձեռքի և մեքենայական հանքային աշխատանքներ։ Առաջին դեպքում աշխատանքային բոլոր գործողությունները կատարվում են ձեռքի գործիքներով (բահ, քլունգ և այլն), իսկ երկրորդ դեպքում՝ հանքային մեքենաներով։ Կախված արտադրական նշանակությունից, հանքային աշխատանքները լինում են բացման, նախապատրաստման, կտրման, մաքրման։ Տարբերում են հորատման, պայթեցման, բարձման, ամրակապման, տեղափոխման, պահեստավորման, լցակույտի առաջացման և այլ աշխատանքներ։ Առանձին խումբ են կազմում հանքավայրերի երկրատեխնոլոգիական եղանակներով շահագործման աշխատանքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 232)։ ![]() |