Հանրապետության դարպասապահը
Հանրապետության դարպասապահը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Լև Կասիլ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1937 |
Թվային տարբերակ | lib.prometey.org/?id=4949 |
«Հանրապետության դարպասապահը» (ռուս.՝ «Вратарь республики»), Լև Կասիլի վեպը[1], Խորհրդային Միության գեղարվեստական գրականության առաջին նմուշներից մեկը սպորտային թեմատիկայով։ Գրվել է 1937 թվականին և հրատարակվել ԽՍՀՄ-ում (առաջին անգամ տպագրվել է «Красная новь» ամսագրում, լույս է տեսել նաև դպրոցականներիհամար նախատեսված «Пионерская правда» հավելվածում 1937-1939 թվականներին), ինչպես նաև այլ երկրներում։ Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել միայն 1959 թվականին՝ քսան տար անց։ Վեպը հրատարակվել է «Դարպասապահը» (1936) ֆիլմի հաջողությունից հետո և գրվել է նրա սցենարի հիման վրա, որի հեղինակը նույնպես Կասիլն է[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը պատմում է Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ, դրա ընթացքում դրան հաջորդած առաջին երկու տասնամյակների ընթացքում երկու երիտասարդների կյանքի մասին։
Նրանցից մեկը Անտոն Կանդիդովն է, որը ծնունդով բանվորական ընտանիքից է։ Հեղափոխությունից հետո աշխատում է որպես բեռնակիրների արտելի բրիգադիր հայրենի քաղաքում։ Гидраэр մոսկովյան գործարանի բանվորների հետ հանդիպումից հետո (որոնք միևնույն ժամանակ ֆուտբոլիստ-մարզիկներ են) տեղափոխվում է Մոսկվա և դառնում հայտնի դարպասապահ։
Երկրորդը Եվգենի Կարասիկն է, որը ծնունդով բժշկի մտավորական ընտանիքից է։ Հեղափոխությունից հետո նա դառնում է հայտնի լրագրող։
Սպորտը վեպում ներկայացվում է խորհրդային տեսանկյունից՝ «ո՛չ» պրոֆեսիոնալ սպորտին, բոլոր մարզիկները պետք է ինչ-որ տեղ աշխատեն։ Նույն մտքերը Լև Կասիլն արտահայտել է նաև «Սպիտակ թագուհու քայլը» (ռուս.՝ «Ход белой королевы») վեպում։
Գլխավոր հերոսի նախատիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին Լև Կասիլն Անատոլի Ակիմովին նվիրած օրինակի հեղինակային մակագրության մեջ գրել է, որ նա է վեպի գլխավոր հերոսի՝ Անտոն Կանդիդովի նախատիպը[3]։ Սակայն «Դարպասապահը» ֆիլմի սցենարը գրելու ժամանակ (1935 թվական) Ակիմովը դեռ հայտնի լրագրող չի եղել, ինչը կասկածի տակ է դնում այդ փաստը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Вратарь республики»: текст романа
- ↑ 2,0 2,1 Бернштейн А. «Вратарю» — 50! // Футбол-Хоккей. — 1986. — В. 52. — № 1388. — С. 12.
- ↑ Нартовский Б. «Часовые ворот» // Вратарская площадка / Сост. Л. П. Франчук. — К.: ЦК ЛКСМУ «Молодь», 1985. — С. 5. — 152 с. — (Знаменосцы спорта). — 30 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ранний Кассиль: Творчество писателя 1920—1930-х годов(չաշխատող հղում) // Сайт проекта sgu.ru