Jump to content

Հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպություն
Տեսակոչ կառավարական հասարակական կազմակերպություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված2015 թվական
Իրավ. կարգավիճակգործող
ՆպատակներՀայաստանի Հանրապետությունում երիտասարդների կարողությունների զարգացում և նրանց քաղաքացիական ակտիվության մեծացում
ՀիմնադիրԳայանե Աբրահամյան
Կայքforequalrights.org

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, ոչ կառավարական հասարակական կազմակերպություն Հայաստանում։ Կազմակերպության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել երիտասարդների կարողությունները և մեծացնել նրանց քաղաքացիական ակտիվությունը[1]։ Կազմակերպության ենթակայության ներքո գործում է նաև «Հոդված 3» ակումբը[2]։

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2015 թվականին[3]։ Կազմակերպության առաջին մեծ ծրագիրը 2016 թվականին «Հոդված 3» ակումբի ստեղծումն էր։ Կազմակերպությունն այսօր երբեմն առավել հայտնի է հենց «Հոդված 3» ակումբ անվամբ։

Ակումբի նպատակն է Հայաստանում բարձրաձայնել հասարակությանը հուզող կարևորագույն հարցերը և դառնալ հարթակ հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության համար։ Բացի այդ, «Հոդված 3» ակումբը նպատակ ունի նաև զարգացնել երիտասարդների, լրագրողների և քաղաքացիական ակտիվ խմբերի կարողությունները[4]։

Կազմակերպությունն Ակումբն անվանել է «Հոդված 3»՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պատվին, որտեղ նշվում է.

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»[5]։

Գործունեություն և նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը և «Հոդված 3» ակումբի հիմնադիրը հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Գայանե Աբրահամյանն է[6]։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն կազմակերպում է նաև այլընտրանքային կրթական ծրագրեր, որոնց միջոցով ցանկանում է զարգացնել երիտասարդների կարողությունները և հասարակական, քաղաքական գործընթացներում նրանց ներգրավվածությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մենք». «Հանուն հավասար իրավունքների». Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  2. ԴեՊո, ՀԿ. «ՀԿ ԴեՊո :։ «Հոդված 3» ակումբ». ՀԿ ԴեՊո (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  3. «Գլխավոր». «Հանուն հավասար իրավունքների». Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  4. ԿԳՄՍՆ, ՀՀ. ««Պետությունը զգալի ջանքեր է գործադրում համայնքային երիտասարդության ներուժի զարգացման համար». Արթուր Մարտիրոսյան». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.
  5. www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 29-ին.