Հանուն անցյալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանուն անցյալի
ԵրկիրՌուսական կայսրություն[1]
Ժանրհամր կինո
Թվական1915[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պանտելեև
ՊրոդյուսերՆատալյա Բախարևա[1]
Սցենարի հեղինակՆատալյա Բախարևա[1]
ԴերակատարներՎլադիմիր Դավիդով[1]
ԿինոընկերությունХудожественная Лента[1]

«Հանուն անցյալի» (ռուս.՝ «Во имя прошлого», «Հոր ողբերգությունը», ռուս.՝ «Трагедия отца»), Ալեքսանդր Պանտելեևի համր գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմը պատմում է հոր ողբերգության մասին, որն իր կյանքը նվիրել է որդու դաստիարակությանը և արդեն հասակն առնելուց հետո իմացել է, որ ա իր կրծքին է սեղմել ոչ թե հարազատ որդուն, այլ իրեն անծանոթ մարդուն[2]։ Էկրան է բարձրացել 1916 թվականի մայիսի 7-ին։ Ֆիլմը չի պահպանվել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավոյայի Կոմսը, որը պաշտում էր որդեգրած դստերը՝ Ասյային, որոշում է իր կարողոթւյունը թողնել նրան, այլ ոչ թե անառակ եղբորորդուն՝ Արկադիին։ Իմանալով այդ մասին՝ կալվածքի կառավարիչ Զակրևսկին գողանում է կտակը. նա վստահ է, որ Արկադին իր որդին է։ Անսպասելիորեն պարզվում է, որ կոմսի քրոջ հետ Զակրևսկու գաղտնի կապից հետ իրականում դուստր է ծնվել, որն Ասյան է։ Զղջալով իր արածի համար՝ Զակրևսկին հանձնում է կոմսի գողացված կտակը, իսկ ինքը թողնում է ամեն ինչ և հեռանում։ Մի քանի տարի անց, երբ Ասյան ու իր ամուսինը արդեն երջանիկ ապրում են կոմսի տանը, նրանց տան մոտ հայտնվում է պատառոտված հագուստներով մի ծեր երգեհոնահար։ Տեսնելով Ասյային՝ նա անմիջապես մահանում է։ Ասյան և ամուսինը ճանաչում են Զակրևսկուն, բայց նրա գաղտնիքը մնում է չբացահայտված[3]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի սցենարը գրել է հայտնի գրող Նիկոլայ Լեսկովի թոռնուհին[4]։
  • Դերասան Վ․ Դավիդովի վերջին[2] (ըստ մեկ այլ վարկածի՝ նախավերջին, դրանից հետո եղել է «Դիմախաղի դասեր» (ռուս.՝ «Урок мимики») ուսումնական ֆիլմը, 192?[5]) վերջին աշխատանքն է կինոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://wfpp.columbia.edu/pioneer/natalia-bakhareva/
  2. 2,0 2,1 Вишневский Вен. Художественные фильмы дореволюционной России (1907-1916). — М.: Госкиноиздат, 1945. — С. 55.
  3. Ковалова А. Внучка Лескова и дореволюционное кино. — Киноведческие записки. — 2003. — № 98, стр. 46
  4. Ковалова А. Внучка Лескова и дореволюционное кино. — Киноведческие записки. — 2003. — № 98, стр. 41
  5. Ковалова А. Внучка Лескова и дореволюционное кино. — Киноведческие записки. — 2003. — № 98, стр. 50