Հայ ձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ձայն

«Հայ ձայն», քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ (1919 թվականից հրատարակվել է շաբաթը 4 անգամ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1918-1919 թվականներին Հալեպում, 1919-1922 թվականներին՝ Ադանայում։ Հայ ռամկավար կուսակցության Կիլիկիո շրջանային վարչության հրատարակություն (1921 թվականին)։ Տնօրեն-խմբագիրը եղել է Սեդրակ Կեպենլյանը։

Լուսաբանել է Կիլիկիայի ազգային-եկեղեցական, քաղաքական-հասարակական կյանքը, անդրադարձել միջազգային իրադարձություններին, մեծ տեղ հատկացրել Արևմտյան Հայաստանի և մասնավորապես Կիլիկիայի ապագային վերաբերող հարցերին։ Հետևել է Հայկական հարցի պատմական ընթացքին, քննադատել եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի հակահայկական քաղաքականությունն ու դիվանագիտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։