Հայ ատլասային քարտեզագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ քարտեզագրական մտքի ձևավորումը և զարգացումը, որպես առանձին հիմնարար գիտություն, կապված է եղել մի շարք հանգամանքների հետ որոնց մեջ, թերևս, առաջնային են համարվել Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակները, հայկական լեռնաշխարհի բնական համալիրների ուսումնասիրություններով զբաղվող գիտությունների ձեռք բերած նվաճումները, ընդհանուր գիտատեխնիկական առաջնթացը և այլն։ Բարդ են եղել նաև քարտեզագրության ուսումնասիրությունների ոլորտում գտնվող օբյեկտները և երևույթները, որոնք, ինչպես հայտնի է, ընդգրկում են բնական միջավայրի ինչպես անկենդան այնպես էլ կենդանի ամբողջական համալիրները, դրանց հետազոտություններից ստացված գիտական ինֆորմացիայի վերամշակման և գրաֆիկական արտայատման տեխնիկական միջոցներն ու հնարավորությունները։ Սակայն ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել գիտության և տեխնիկայի զարգացման վրա և ցուցաբերվել համապատասխան հոգածություն դրանց նկատմամբ, հայ քարտեզագրական մտքի զարգացման ու առհասարակ, հայկական քարտեզագրության կայացման վրա միշտ եղել են ոչ միայն դարեր շարունակ մեր պետականության բացակայության հետ կապված սոցիալ- -տնտեսական ու քաղաքական անբարենպաստ պայմանների վատթարագույն ազդեցությունները, այլև հնարավոր չի եղել առհասարակ զբաղվել որևէ գիտությամբ ընդհանրապես և քարտեզագրությամբ մասնավորապես։ Հայկական քարտեզագրության զարգացման գործընթացում, ինչպես վերը նշվեց, պակաս նշանակություն չեն ունեցել նաև այդ ստեղծագործությունների նկատմամբ եղած պահանջները, դրանց բնույթը, քանակը, օգտագործման եղանակները և այլն։ և աշխարհագրական գիտության և քարտեզագրական տեխնիկայի վիճակը, վերջին հաշվով, պայմանավորված են եղել արտադրողական ուժերի զարգացմամբ, որոնք, անշուշտ, կախում են ունեցել տիրող դասակարգի շահերից և ուղղություն են ստացել տվյալ հասարակական կարգերին համապատասխան։ Քարտեզագրական մտքի զարգացման համար անհամեմատ նպաստավոր շրջան է համարվում հատկապես 1920-ական թվականներից հետո ընկած ժամանակաշրջանը, երբ հանրապետության տնտեսական զարգացման և հզորացման համար անհրաժեշտ էր իրականացնել խոշոր մասշտաբների աշխարհագրական, դաշտային հետազոտություններ, ուսումնասիրել բնական ռեսուրսները և ընդերքը, այսինքն օգտակար հանածոների պաշարները, դրանց աշխարհագրական տեղաբաշխման օրնաչափությունները, գնահատել դրանց օգտագործման հնարավորությունները և այլն։ Հայաստանի Հանրապետությունում այդ կարգի և մակարդակի գիտական հետազոտություններն արդեն սկսում են օգտվել պետության հովանավորությունից և ուղղություն էին ստանում, ինչպես նաև ֆինանսավորում պետական հզոր իշխանության կողմից։ Հանրապետության բնական ռեսուրսների ճիշտ գնահատման և ռացիոնալ օգտագործման համար աշխարհագրական հետազոտությունների և դրանց քարտեզագրման օբյեկտ են դառնում բնական համալիրը կազմող բանական ու սոցիալ-տնտեսական բաղադրիչները՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես Սևանա լճի, Հրազդան գետի, Արարատյան դաշտի, Կապան- -Քաջարան, Ալավերդի-Շամլուղ հանքային դաշտերի, հանրապետության առանձին ռեգիոնների, անտառների, արոտավայրերի, րեկրեացիոն, կուրորտաին, աշխատանքային ռեսուրսների, դրանց կազմի ու կառուցվածքի, զբաղվածության, մասնագիտացման և բազմաթիվ այլ հիմնախնդիրների վրա։

Մեր պետության հոգածության առարկա են դառնում նաև գիտական նպատակների համար բազմաթիվ ու բազմաբովանդակ քարտեզագրական նյութերի ստեղծման աշխատանքները։ Անհամեմատ մեծանում են դրանց համար տպագրվող քարտեզների քանակը, որոնք արդեն չափվում էին ոչ թե տասնյակներով, այլ 5, 10, 30-հազարական և ավել օրինակներով։ Քարտեզաագրությունը դառնում է հանրապետության գիտական տեղեկատվական կարևոր միջոցներից մեկը և, ըստ ամենայնի, նպաստում նրա գիտական ու մշակութային զարգացման գործընթացները արտահայտող նյութերի համակարգման, փաստագրման և պահպանման աշխատանքներին։ Այդ տարիներին արդեն ձևավորվում է հայկական քարտեզագրական դպրոցը։ Կատարված աշխատանքների առաջին լուրջ հաջողությունը Հայկական ՍՍՌ ատլասի (Երևան-Մոսկվա,1961), որպես քարտեզագրական հիմնարար ստեղծագործության հրատարակումն էր։ Այդ ժամանակ այն միակն էր Սովետական Միությունում։ Նման ատլասի հրատարակությունը, իրավամբ, հայ քարտեզագրական մտքի խոշոր նվաճումն էր, որը համապատասխանում էր ԽՍՀՄ և միջազգային գիտական պահանջներին։ Հայ քարտեզագրական արժեքավոր ստեղծագործությունների մեջ իր առանձնակի տեղն ու նշանակությունն ունեցավ «Հայաստանի ազգային ատլասի» Ա հատորը, որը լույս տեսավ 2007 թվականին։ «Հայաստանի ազգային ատլասը» հանդիսանալով համալիր գիտա-տեղեկատու քարտեզագրական ստեղծագործություն և արտացոլելով Հայկական ԽՍՀ առաջին համալիր ատլասի լույս ընծայումից հետո ընկած ժամանակաշրջանում Հայաստանում կատարված քաղաքական ու սոցիալական փոփոխություններն, ինչպես նաև քարտեզագրվող երևույթների գիտական ուսումնասիրությունների նվաճումները, շարունակում է զարգացնել հայ ատլասային (հատկապես թեմատիկ) քարտեզագրության ավանդույթները։ Օգտագործելով քարտեզի՝ որպես հետազոտվող երևույթի պատկերա- արտահայտչական մոդելի լայն հնարավորությունները, հնարավորինս բազմակողմանի ներկայացվել է ՀՀ և ԼՂՀ բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության ու տնտես- ության աշխարհագրական առանձնահատկությունները՝ դրանց ուսումնասիրվածության աստիճանի արդի մակարդակով։ Այն առաջին փորձն է տեղական ուժերով ապահովելու համալիր ատլասների ստեղծման բազմաբնույթ աշխատանքների բոլոր փուլերի կատարումը։ Ազգային այս ատլասը գիտական հագեցվածությամբ, ընդգրկված թեմատիկայով և, ամենագլխավոր, կատարողական արվեստի և տեխնիկական ձևավորման բարձր մակարդակով, անտարակույս, լավագույներից մեկն է։ Հայկական ատլասային քարտեզագրության նման լուրջ հաջողությունը պայմանավորված է նաև կազմարարական-տպագրական աշխատանքների անթերի կատարմամբ։ Առաջին անգամ քարտեզաստեղծ, այդ թվում՝ նաև ատլասաստեղծ աշախատանքների ամբողջ շխթան՝ հեղինակային մտահղացումից, մակետների կազմումից մինչև զանգվածային տպագրության տեխնոլոգիայի ներդրումը, կազմակերպել է տեղական կադրերի, սեփա- կան տեխնիկական միջոցների բազայի վրա և հրատարակբել միջազգային քարտեզագրական ստանդարտներին համապատասխանող հիմնարար ատլասային քարտեզագրական ստեղծագործություն։ Ատլասի կազմման ձևավորման և հրատարակչական աշխատանքների հաջող կազմակերպման և ցանկալի արդյունքի հասնելու համար հատկապես մեծ աշխատաանք է կատարվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Ժամանակակից մեծ ծավալների հիշողության, գրաֆիկական բարձր հնարավորություններ ունեցող համակարգիչների և անհրաժեշտ ծրագրային նյութերով ապահովման միջոցով առաջին անգամ ներդրվել են քարտեզագրության թվայնացման եղանակները, այսինքն՝ թվային քարտեզագրությունը։ Այս կապակցությամբ արժանին պետք է հատուել կոմիտեի նախագահ և ատլասի գլխավոր խմբագիր պարոն Մ․ Վարդանյանին, ատլասի պատաս- խանատու խմբագիր պարոն Լ․ Վալեսյանին, «Գեոդիզիայի և քարտեզագրության կենտրոնի» տնօրեն Հ․ Պետրոսյանին, փոխնօրեններ Ա․ Ազիզյանին, Գ․ Ավետյանին, թեմատիկ քարտեզագրության բաժնի պետ Ա․ Նազարյանին և քարտեզների հեղինակ- ներին, ինչպես նաև համակարգչային դիզայներին՝ ատլասի գեղարվեստական բարձր մակարդակով, ձևավորման և տպագրության համար։ Նրանց թողած ժառանգությունը, անտարակույս, կունենա առանձնակի նշանակություն հետագա սերունդների համար և կնպաստի հայկական ատլասային քարտեզագրության հետագա զարգացմանն ու կատարելագործմանը։