Հայրենակիցների հուշարձան (Մոզդոկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենակիցների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոզդոկ
Շինության ձևՀուշակոթող
Ներկա վիճակԿանգուն
Արտաքին պատկերներ
Հուշարձանի լուսանկարը

Հայրենակիցների հուշարձան (ռուս.՝ Памятник землякам), հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Նվիրված է Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերում զոհված մոզդոկցիների հիշատակին։ Տեղադրվել է 1979 թվականին Հաղթանակի հրապարակում, երկաթուղային կայարանի մոտ։ Հեղինակն է քանդակագործ Չ. Ու. Ձանագովը, համահեղինակը՝ Ս. Պ. Սանակոևը, նկարիչը՝ Մ. Օ. Ցարիկաևը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Օսիայի Հանրապետության Մոզդոկ քաղաքում կան բազմաթիվ վայրեր, որտեղ հավերժացվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը։ Դրանցից գլխավորը 1941-1945 թվականների Հայրենական պատերազմի տարբեր ճակատներում զոհված հայրենակիցների հուշարձանն է, որը տեղադրվել է Հաղթանակի հրապարակում, երկաթուղային կայարանի մոտ։ Երեք սվինների տեսքով հուշարձանը տեղադրվել է 1979 թվականին։ Հեղինակն է քանդակագործ Չ. Ու. Ձանագովը, համահեղինակը՝ Ս. Պ. Սանակոևը, նկարիչը՝ Մ. Օ. Ցարիկաևը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռվից երևում են սեղանաձև երեք մույթ-կոթողներ, որոնք նեղանում են դեպի վերև։ Վերևում, մոտավորապես հինգ մետր բարձրության վրա, կոթողներները միակտուր ծոփոր-օղակի օգնությամբ միավորված են միասնական հորինվածքում, որի վրա փորագրված են տարբեր հանդերձավորումով զինվորների ռելիեֆային դիմանկարները, որոնք փառաբանում են մոզդոկցի զինվորների անմահ գործը։ Այդ մույթերը միավորված են ոչ միայն արտաքնապես. երեք կոթողները միավորող ծոփոր-օղակի վրա կա հետևյալ գրությունը. «Ընկած հերոս հայրենակիցներին»։ Հուշակոթողի կողքերից գրված են տարեթվերը. «1941-1945»[1]։

Պատերազմի տարիներին Մոզդոկից և շրջանից ընդամենը ռազմաճակատ է մեկնել ավելի քան 11 հազար մարդ, որոնցից 5 հազարից ավելին չի վերադարձել։ Մոզդոկցիները մարտնչել են Հայրենական մեծ պատերազմի բոլոր ճակատներում՝ ցույց տալով հերոսություն, արիություն, քաջություն, սերը երկրի նկատմամբ, հանուն նրա իրենց կյանքը տալու պատրաստակամություն։ Մոզդոկցիներից ութն արժանացել են բարձրագույն՝ Խորհրդային Միության հերոսի, երեքը՝ ռազմական փառքի շքանշանի ասպետի կոչման։ Մոզդոկցիներից ինը Հայրենական մեծ պատերազմի ականավոր զորահրամանատարներ էին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Моздок, Северная Осетия, памятник землякам».