Հայոց ցեղասպանության հուշաքար (Տրոյ, Միչիգան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշաքար (այլ կիրառումներ)
Տեսակ | հուշարձան |
---|---|
Երկիր | ![]() |
Շինության ձև | Հուշաքար |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հայոց ցեղասպանության հուշաքար, հուշաքար ԱՄՆ Միչիգան նահանգի Տրոյ քաղաքի Ռիվերֆրոնտ զբոսայգում՝ Վիետնամի պատերազմի զոհերի հուշակոթողի հարևանությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի տեղադրման նախագիծը կյանքի է կոչվել «Վարդանի դուստրեր և որդիներ» կազմակերպության և Հայոց ցեղասպանությանը նվիրված հանձնաժողովի համանախագահ Ռալֆ Ենոքյանի ջանքերով[1]։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Սուրբ Պետրոս հայկական առաքելական եկեղեցու քահանա Ստեփանոս Դուդուկչյանը, Հայոց ցեղասպանությանը նվիրված հանձնաժողովի համանախագահ Ռալֆ Ենոքյանը, նահանգային պաշտոնյաներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ[2]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշաքարի վրա փորագրված է.
![]() |
Dedicated to the victims of the Armenian Genocide of 1915 and the survivors who settled in and around the city of Troy. հայերեն՝ Հուշաքարը նվիրվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին և ողջ մնացածներին, ովքեր հաստավել են Տրոյ քաղաքում և շրջակայքում։ | ![]() |