Հայոց ցեղասպանության հուշարձան (Վիսենտե Լոպես)
Արտաքին տեսք
Խաչքարի օծման արարողությունը | |
| Տեսակ | հուշարձան և Հայոց ցեղասպանության հուշարձան |
| Երկիր | |
| Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Վիսենտե Լոպես քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը տեղադրվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Վիսենթե Լոպեսում բնակվող հայերի նախաձեռնությամբ և Վիսենթե Լոպեսի քաղաքապետարանի աջակցությամբ։
Խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, համայնքային ներկայացուցիչներ և աշակերտներ։ Խաչքարի օրհնության կարգը կատարել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը[1][2]։
