Հայոց ցեղասպանության հուշարձան (Պետախ Տիկվա)
Հայոց ցեղասպանության հուշարձան (Պետախ Տիկվա) | |
---|---|
Շինության ձև | Հուշակոթող |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անմոռուկ ծաղկի տեսքով հուշակոթող Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետախ Տիկվա քաղաքում հուշարձան կառուցելու փորձեր կատարվել էին ավելի վաղ, բայց ներքին և արտաքին հիմնախնդիրների պատճառով նախագիծը ձախողվել էր։ Երկու քաղաքապետերի հետ համայնքը սերտ համագործակցել էր, ու անկախ թուրք-ադրբեջանական հզոր լոբբիի ու Բաքվից ներգաղթած հրեա պատգամավորների և բազմաթիվ հրեա քաղաքական գործիչների ճնշումներից` հուշարձանն ի վերջո տեղադրվել է[1]։
Հուշարձանը ստեղծվել է Պետախ Տիկվայում գտնվող «Նաիրի» միության և «Նոյան տապան» կազմակերպությունների ջանքերով, ինչպես նաև մասնակցություն են ունեցել ամբողջ Իսրայելում և Իսրայելից դուրս գտնվող հայերը[1]։
Հուշարձանի կառուցման հանձնախմբի անդամ, հուշարձանի չափագրման, շինարարական ու բազմաթիվ այլ հարցերով պատասխանատու, ճարտարապետ Ռոբերտ Օհանյանը Հայաստանում ընտրել է հուշարձանի համար հայկական բազալտի քարակտոր, որը քարտաշ որմնադիր Արտավազդ Հովհաննիսյանը վերածել է հուշակոթողի։ Հուշարձանի հեղինակն է «Նոյան Տապան» հայկական, կրթական-մշակութային միության նախագահ Դավիթ Գալֆայանը, ով «Նաիրի» միության անդամների հետ շուրջ 2.5 տարի հաղթահարել է բոլոր բյուրոկրատական դժվարությունները, մինչև քաղաքապետարանը հող է հատկացրել ու թույլատրել շինարարությունը։ Շինարարության թույտվության դժվարությունները կապված են եղել նաև հուշարձանի անվան հետ, քանի որ այն նվիրված է Օսմանյան կառավարության կողմից իրականացված` 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին[1]։