Jump to content

Հայոց ցեղասպանության հուշարձան (Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան(Բուենոս Այրես, Արգենտինա)
Տեսակհուշարձան
Երկիր Արգենտինա
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում (Acevedo-Armenia 1369 Buenos Aires, Consejo 1414 Argentina)։

Հուշարձանը կառուցվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ Հուշարձանի կառուցումն սկսվել է 1950-ական թվականների վերջում և ավարտվել է 1961 թվականի ապրիլին։ Հուշարձանի կառուցման հովանավորներն են Պողոս և Սիրանուշ Արզումանյանները[1]։

Հայկական եկեղեցու բակում գտնվող հուշարձանի պատին փորագրված են հայկական պատկերագրեր և հետևյալ քառատողը.
«24 Ապրիլ 1915.
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]