Հայոց ցեղասպանության հուշարձան (Բուենոս Այրես)
Արտաքին տեսք
| Տեսակ | հուշարձան |
|---|---|
| Երկիր | |
| Շինության ձև | Հուշարձան |
| Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Ներկա վիճակ | Կանգուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում (Acevedo-Armenia 1369 Buenos Aires, Consejo 1414 Argentina)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ Հուշարձանի կառուցումն սկսվել է 1950-ական թվականների վերջում և ավարտվել է 1961 թվականի ապրիլին։ Հուշարձանի կառուցման հովանավորներն են Պողոս և Սիրանուշ Արզումանյանները[1]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական եկեղեցու բակում գտնվող հուշարձանի պատին փորագրված են հայկական պատկերագրեր և հետևյալ քառատողը.
«24 Ապրիլ 1915.
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
