Հայոց ցեղասպանության հուշակոթող (Սիդնեյ)
Հայոց ցեղասպանության հուշակոթող (Սիդնեյ) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշակոթող Սիդնեյում | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ավստրալիա |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշակոթող (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշակոթող, հուշակոթող Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Մաքուարի այգու հայկական գերեզմանոցի տարածքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշակոթողը կառուցվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ Հուշարձանը կառուցվել է Սիդնեյի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու և Հույսի հայկական ընկերության ջանքերով։ Քանդակը բաղկացած է երկու քարե սալով շրջապատված մեծ երկաթե խաչից[1][2]։ Հուշարձանը կանգնեցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի աջակցությամբ և Ավստրալիայի Թեմի առաջնորդ եպիսկոպոս Աղան Բալիոզյանի օրհնությամբ և կառուցվել է Մերձավոր Արևելքի հայ համայնքի և Սիդնեյ հայկական եկեղեցու օժանդակությամբ։