Jump to content

Հայոց ցեղասպանության հուշակոթող (Ռոսարիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշակոթող (Ռոսարիո, Արգենտինա)
Հայոց ցեղասպանության հուշակոթողը Ռոսարիոյում, Արգենտինա
Տեսակհուշարձան
Ստեղծումհուլիսի 30, 2005
Երկիր Արգենտինա
Շինության ձևՀուշակոթող
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial, Rosario Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշակոթող (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշակոթող, հուշակոթող Արգենտինայի Ռոսարիո քաղաքում (Parque de Las Colectividades‎ Rosario, Santa Fe Argentina)։

Հուշակոթողը կառուցվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 90-ամյա տարելիցի առթիվ։ Գտնվում է Պարանա գետին հարակից զբոսայգում։ Հուշակոթողի բացման արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 30-ին, բացման արարողությանը մասնակցել են Ռոսարիոյի քաղաքապետ Միգել Լիվշիցը և Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը[1]։

Պարանա գետին հարակից "Las Colectividades" այգում գտնվող հուշակոթողի վրա փորագրված է.
«Ռոսարիոյի հայ համայնքի կողմից, թուրքերի կողմից իրականացրած ցեղասպանության 1.500.000 զոհերի հիշատակի 90-ամյակին. 1915-2005»։ Պատկերված է նաև Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]