Հայոց ցեղասպանության հուշակոթող (Ռոսարիո)
Արտաքին տեսք
Հայոց ցեղասպանության հուշակոթողը Ռոսարիոյում, Արգենտինա | |
| Տեսակ | հուշարձան և Հայոց ցեղասպանության հուշարձան |
| Ստեղծում | հուլիսի 30, 2005 |
| Երկիր | |
| Շինության ձև | Հուշակոթող |
| Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Ներկա վիճակ | Կանգուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշակոթող (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշակոթող, հուշակոթող Արգենտինայի Ռոսարիո քաղաքում (Parque de Las Colectividades Rosario, Santa Fe Argentina)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշակոթողը կառուցվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 90-ամյա տարելիցի առթիվ։ Գտնվում է Պարանա գետին հարակից զբոսայգում։ Հուշակոթողի բացման արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 30-ին, բացման արարողությանը մասնակցել են Ռոսարիոյի քաղաքապետ Միգել Լիվշիցը և Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը[1]։

Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարանա գետին հարակից "Las Colectividades" այգում գտնվող հուշակոթողի վրա փորագրված է.
«Ռոսարիոյի հայ համայնքի կողմից, թուրքերի կողմից իրականացրած ցեղասպանության 1.500.000 զոհերի հիշատակի 90-ամյակին. 1915-2005»։ Պատկերված է նաև Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշակոթող (Ռոսարիո) կատեգորիայում։ |
