Jump to content

Հայոց ցեղասպանության խաչքար (Մարսել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության խաչքար (Մարսել)
Տեսակհուշարձան
Երկիր Ֆրանսիա
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության խաչքար, խաչքար Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Սիդի-Բրահիմ» պուրակում։

Խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին և տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների շրջանակներում։ Խաչքարը կանգեցվել է Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների ղեկավարության, Մարսելի հայ համայնքի միասնական ջանքերով և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ[1]։ Խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, հայազգի փոխքաղաքապետ Արթուր Օհաննիսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մարսելում կանգնեցվել է խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  2. «Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.