Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցություն
Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Խաչիկ Ասրյան |
Կարգախոս | Աստված, հայ ժողովուրդ, Հայաստան |
Հիմնադրված | 2018 թվական |
Քաղաքական հայացք | Հայկական ազգայնականություն Ռուսամետություն |
Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան, հայկական քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 2018 թվականի հունիսի 23-ին և այժմ ղեկավարում է Խաչիկ Ասրյանը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի հունիսին, և կուսակցության նախագահ է ընտրվել Խաչիկ Ասրյանը։ Կուսակցությունը հայտարարել է 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին[2]։ Սակայն 2021 թվականի հունիսի 7-ին կուսակցությունը հաստատել է, որ հրաժարվում է իր մասնակցությունից ընտրություններին և բոյկոտելու է ընտրությունները այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը[3][4]։ Ներկայումս կուսակցությունն ԱԺ-ում ներկայացուցչություն չունի և հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ[5]։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը աջակցում է Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը, Միացյալ Հայաստանի ստեղծմանը և Ռուսաստանի հետ մերձեցմանը։ Նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարել է «Մենք պետք է առաջ շարժվենք, հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը՝ որպես հավատարիմ քրիստոնյա եղբայրներ և դաշնակից-բարեկամ պետություններ։ Հայերի կողմից մեզ տրված հայկական բարձրավանդակում խաղաղության ապահովումը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից[6]::
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին». www.1lurer.am. 2021 թ․ հունիսի 8.
- ↑ ««Հայոց արծիվներ» միասնական Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Խաչիկ Ասրյանը | Լրագիր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Armenia opposition party leader terminates election campaign, calls on canceling snap elections». news.am. 2023 թ․ հունիսի 7.
- ↑ «Առաջին ինքնաբացարկն ընտրապայքարում․ «Հայոց Արծիվներ» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին». 2021 թ․ հունիսի 8.
- ↑ ««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին». A1Plus.
- ↑ «Հայոց Արծիվներ». www.hayocartsivner.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.