Խաչիկ Ասրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչիկ Ասրյան
Ծնվել էփետրվարի 13, 1970(1970-02-13) (49 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Խաչիկ Մայիսի Ասրյան (փետրվարի 13, 1970(1970-02-13), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի նախկին տեղակալ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977-1987 թթ. - սովորել և ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
  • 1991-1995 թթ. - սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1998 թ. - Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացների։
  • 2005-2009 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը՝«Փրկարար գործ» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988-1991 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան զինվորական օկրուգի ծովային հետևակում որպես զորամասի հրամանատարի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով։
  • 1996-1997 թթ. - Սյունիքի մարզային ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատար։
  • 2007 թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ[2]։
  • 2018 թվականի մայիսի 15-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից[3]:

Հասարակական և ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1994 թթ. - Սյունիքում ստեղծել է «Նժդեհյան գայլախումբ» ամենաերիտասարդ ջոկատը, որի հետ մասնակցել է Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին։
  • 1991-1995 թթ. - եղել է արևելյան մարտարվեստների մարզիչ։
  • 1992-1993 թթ. - նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը։
  • 1999 թ. - Սյունիքում հիմնադրել է Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը։
  • 1999 թ. - Կապանում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության 1-ին միջազգային կինոփառատոնը։
  • 2002 թ. - Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը։
  • 2003 թ. - հիմնադրել է «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխությունը։
  • 2003 թ. - հիմնադրել է Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը։
  • 2005 թ. - հիմնադրել է Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը։
  • 2005 թ. - հիմնադրել է Սյունիքի ուսանողների միությունը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ (2013)[4]։
  • 1994 թ. Սյունիքի օլիմպիադայում 3 կմ վազքատարածությունում դարձել է բացարձակ չեմպիոն։
  • ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2008, 2011)։
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պատվավոր աշխատող (2014)։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։
  • «Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալ (2004)։
  • ԵԿՄ հուշամեդալ (2005)։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ (2005)։
  • «Մահապարտ» ոսկյա հուշամեդալ՝ «Արծիվ Մահապարտներ» միության կողմից (2007)։
  • «Հանուն հայրենիքի» հուշամեդալ (2007)։
  • ՀՀ Քիք–բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալ (2007)։
  • Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալ (2007)։
  • «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով՝ Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից (2008)։
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալ (2008)։
  • «Ախթալա» լեռնահարստատցուցիչ կոմբինատի հուշամեդալ (2008)։
  • «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ (ԼՂՀ, 2008)։
  • «Վազգեն Սարգսյան» շքանշան՝ «Արծիվ մահապարտներ» միության կողմից (2009)։
  • ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալ (2009)։
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2009)։
  • «Հայոց Արծիվ» մեդալ՝ «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (2010)։
  • Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալ (2010)։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալ (2010)։
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալ (2011)։
  • ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ (2011)։
  • «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալ (2011)։
  • ՌԴ անվտանգության դաշնության ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55-ամյակ» հուշամեդալ (2011)։
  • Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից՝ «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշան (2011)։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2011)։
  • ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալ (2013)։
  • Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալ (2013)։
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2013)։
  • Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի մեդալ (2014)։
  • «Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշան (2014)։
  • Հայաստանի Ազգային Պարարվեստի միության «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալ (2015)։
  • Ավելի քան 160 պատվոգիր։

Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան կուսակցության նախագահն է։ Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ, Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ, ունի սև գոտի։ Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Պահեստազորի գնդապետ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]