Հայկ Բագիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Հայկ Բագիրյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հայկ Էդիկի Բագիրյան
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1969(1969-08-18) (50 տարեկան)
Հասակ 178
Քաշ 74
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 0 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպիտակ 13 (1)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կուբան 15 (0)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոռի 15 (2)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոտայք 10 (0)
1992 Հայաստան Արարատ (Երևան) 32 (6)
1993—1996 Ռուսաստան Կոլոս (Կրասնոդար) 83 (3)
1993—1995  Ռուսաստան Կոլոս-դ 5 (0)
1997 Ռուսաստան Նեֆտեքիմիկ 13 (0)
1998—1999 Ռուսաստան Ամուր 52 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հայկ Էդիկի Բագիրյան (1969 թվականի օգոստոսի 18), սովետական և ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է հայկական ֆուտբոլի սան։ 1987 թվականին եղել է երևանյան Արարատ ֆուտբոլային ակումբի կազմի խաղացող, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։

1990 թվականի 1-ին շրջանում անցկացրել է 13 հանդիպում և խփել 1 գոլ 2-րդ լիգայի ակումբ «Սպիտակ»-ին, որից հետո արդեն 2-րդ շրջանում համալրել է «Կուբան» ակումբի շարքերը։ Առաջնությունում մասնակցել է թիմի 15 հանդիպումներին[1] և 1 անգամ էլ ԽՍՀՄ-ի գավաթին[2]: Մրցաշրջանի արդյունքում «Կուբան»-ը լքեց առաջին լիգան։

1991 թվականին անցկացրել է 15 խաղ և խփել է 2 գնդակ, 2-րդ լիգայի ակումբ «Լորի»-ի դարպասը, նաև 10 հանդիպում անցկացրել է առաջին լիգայի մեջ մտնող «Կոտայք» թիմի կազմում։ 1992 թվականին «Արարատ»-ի կազմում նշեց իր դեբյուտը Հայաստանի բարձրագույն լիգայում, որտեղ անցկացրեց 32 խաղ և խփեց 6 գոլ։

Սկսած 1993 թվականից խաղացել է Ռուսաստանում։ 1993֊1996 թվականներին ելույթ է ունեցել կրասնոդարյան «Կոլոս» ակումբում, 83 հանդիպումներում խփել է 3 գնդակ, և 1993֊1995 թվականներին ևս 5 խաղ խաղացել է «Կոլոս»֊ում։

1997 թվականի մրցաշրջանում պաշտպանել է «Նեֆտեքիմիկ»֊ի գույները, անցկացնելով 13 հանդիպում[3]։

Սկսած 1998 թվականից մինչև 1999 թվականը խաղացել է «Ամուր» ակումբի կազմում, անցկացնելով 52 հանդիպում աչքի է ընկել իր 3 գոլերով[4]։

Պրոֆեսիոնալ խաղացողի կարիերան ավարտելուց հետո, 2005 և 2006 թվականներին, «Դագոմիս» մանկապատանեկական ֆուտբոլային դպրոցում աշխատել է, որպես մարզիչ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. НАСЛЕДИЕ-1990
  2. Вишталь В. П., Гайдашёв И. Ю., Рубан М. Л., Яровой В. А. История кубанского футбола. — Краснодар: Советская Кубань, 1997. — 368 с.
  3. Россия. Сезон — 1997. Первая лига
  4. Профиль на сайте football.alphatv.ru
  5. Футбольная школа

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]