Հայկական փողոց (Սինգապուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական փողոց
Երկիր Սինգապուր
Գտնվում էMuseum Planning Area?
Հայկական փողոց
Պերանական թանգարանը, որ տեղակայված է Հայկական փողոցում

Հայկական փողոց (անգլ.՝ Armenian Street, չինարեն՝ 亚米尼亚街), փողոց Սինգապուրի Կենտրոնական տարածաշրջանի Թանգարանների շրջանում։ Հայերի բնակության հիմնական վայր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական փողոց սկսվում է Քոլմանի փողոցից (Coleman Street) և ձգվում մինչև Ստեմֆորդ ռոուդի (Stamford Road) ու Վաթեռլոո սթրիթի (Waterloo Street) հատման վայրը։

Փողոցն առաջին անգամ քարտեզի վրա նշվել է 1836 թվականին իռլանդացի ճարտարապետ Ջորջ Քոլմանի (անգլ.՝ George Drumgoole Coleman) կողմից։ Սկզբում այն անվանում չի ունեցել, չինացիները կենցաղային խոսքում այն կոչել են Սենգ Փոխ Սին Չու, ինչը թարգմանաբար նշանակում է «Սենգ Փոխի շենքի հետևի մաս»[2]։ Թան Սենգ Փոխը՝ Թան Ախ Խուի որդին և Սիհ Յու Չինի (Seah Eu Chin) զարմիկը, 19-րդ դարում Սինգապուրում հայտնի է եղել որպես ափիոնով հարստացած ֆերմեր և առաջին չինացին Սինգապուրի մունիցիպալ խորհրդում։

Ժամանակի ընթացքում փողոցն սկսել է կոչվել Հայկական, որի անվանումը վկայում է Սինգապուրում հայերի բնակության ժամանակի մասին[3]։ Սկզբում այն հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվելու պատճառով կոչվել է «Հայկական եկեղեցու փողոց», որը հետագայում կրճատվել է ու դարձել «Հայկական փողոց»[4]։

Հայկական փողոցում տեղակայված են մի շարք տեսարժան վայրեր, որոնցից են ժամանակակից արվեստների առաջին և միակ անկախ կենտրոնը Սինգապուրում (The Substation), Թաո Նենի հին դպրոցը (Old Tao Nan School), որը ներկայում Պերանական թանգարանն է (Peranakan Museum) և մտնում է Ասիական քաղաքակրթությունների թանգարանի (Asian Civilisations Museum) կազմի մեջ։ Թանգարանի նմուշները պատմում են Չինաստանի քաղաքակրթության ու մշակույթի մասին, ինչպես նաև մշտապես գործում է «Պերանականների ժաանգություն» ցուցադրությունը, որը ներկայացնում է Պերանականների հարուստ նյութական ժառանգությունը, որոնք ապրել են ինդոնեզական կղզեխմբի կղզիներում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Генрих Алексеевич Шпажников // Религии стран Юго-Восточной Азии: Справочник //Изд-во "Наука," Глав. ред. восточной лит-ры, 1980 [1]
  2. Brenda S. A. Yeoh Contesting space: power relations and the urban built environment in colonial Singapore. — Oxford University Press, 1996. — С. 231. — 351 с. — ISBN 9789676530851
  3. Журнал "Анив" // История армян Сингапура и Малайзии Արխիվացված 2007-01-24 Wayback Machine //
  4. Надя Райт // Именитые граждане: история армян Сингапура и Малайзии
  5. «Музеи на Сингапуре». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Victor R Savage, Brenda S A Yeoh (2004), Toponymics A Study of Singapore's Street Names, Eastern University Press, ISBN 981-210-364-3