Հայկական փողոց (Քիշնև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական փողոց
Strada Armenească
Երկիր Մոլդովա
Գտնվում էՔիշնև

Հայկական փողոց (ռումիներեն՝ Strada Armenească), փողոց Մոլդովայի մայրաքաղաքի՝ Քիշնևի պատմական կենտրոնում։ Այն սկսվում է Ալեքսեյ Մատեևիչի փողոցից և ավարտվում Կոժոկարիլորի փողոցով։

Հայկական փողոցը հատում են Ալեքսանդր Բեռնարդացու, Միխայիլ Կոգելնիչանուի, Ալեքսեյ Շչուսևի, Բուխարեստի, 1989 թվականի օգոստոսի 31-ի, Ստեֆան Մեծի, միտրոպոլիտ Վառլամի, Կոլումնի, Ալեքսանդր Բարեպաշտի, Օկտավիան Գոգայի փողոցները։ Փողոցի սկզբնամասում գտնվում է հայկական գերեզմանատունը։

Փողոցի երկայնքով գտնվում են ճարտարապետական և պատմական հուշարձաններ[1], վարչական շենքեր։

Մինչ 1918 թվականը փողոցը կրում էր հայկական անվանումը՝ ի պատիվ նախկինում այստեղ ապրած հայերի։ Ռումինական տիրապետության շրջանում 1918-1924 թվականներին կրել է Չետատեա Ալբայի (Բելգորոդ-Դնեստրովսկի կամ Աքքերման քաղաքի անունով, որը Ռումինիայի տիրապետությունից անցել է Ուկրաինային երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) փողոց, իսկ 1924-1940 թվականներին՝ Մարշալ Պիետրո Բադոլյոյի փողոց անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Strada Armenească». Centrul Istoric al Chişinaului. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.