Հայկական ժողովրդական ստեղծագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական ժողովրդական ստեղծագործություն, ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն, բանահյուսություն և այլն, ժողովրդի ստեղծած և նրա առօրյայում կենցաղավարող բանաստեղծություն, երաժշտություն, թատրոն, պար, ճարտասանություն, կերպարվեստ ու դեկորատիվ-կիրառական արվեստ։

Գեղարվեստական ստեղծագործության մեջ ժողովուրդն արտացոլում է իր աշխատանքային գործունեությունը, հասարակական և կենցաղային կացութաձևը, կյանքի և բնության ճանաչողությունը, պաշտամունքներն ու հավատալիքները, իդեալներն ու ձգտումները։ Ժողովրդական ստեղծագործությունը համաշխարհային ողջ մշակույթի հիմքն է և ձևավորվել է մինչդասակարգային հասարակության շրջանում, մարդկության սոցիալական զարգացմանը զուգընթաց սկզբնավորվել է մասնագիտացված «բարձր», «գիտական» արվեստը։ Ժողովրդական ստեղծագործությունը, դարերի ընթացքում Չորոնի) ներկայացումից ներառելով ժողովրդի ազգային կյանքի, մշակույթի առանձնահատկությունները, դարձել է Գանձարան, ժողովրդական ինքնագիտակցության արտահայտիչը։ Ստեղծվել են թանգարաններ (Երևանի ժողովրդական արվեստի՝ Դիլիջանի մասնաճյուղով, Փայտարվանի և այլն), որոնք ուսումնասիրում են ժողովրդական ստեղծագործության փորձը, նպաստում նրա զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։