Հայերի դեպքը։ Կից՝ Ֆրանսիս Սեյմուր Սթիվենսոնի ծանոթագրությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայերի դեպքը։ Կից՝ Ֆրանսիս Սեյմուր Սթիվենսոնի ծանոթագրությունը
անգլ.՝ The case for the Armenians, with an introduction by Francis Seymour Stevenson
ՀեղինակՖրանսիս Սեյմուր Սթիվենսոն
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայկական հարց
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր54
Հրատարակման վայրԼոնդոն
ՀրատարակիչHarrison and sons
OCLC42724800

Հայերի դեպքը։ Կից՝ Ֆրանսիս Սեյմուր Սթիվենսոնի ծանոթագրությունը լրիվ անունը Հայերի դեպքը։ Կից՝ Ֆրանսիս Սեյմուր Սթիվենսոնի ծանոթագրությունը, լրիվ անունը՝ Ֆրանսիս Սեյմուր Սթիվենսոնի ծանոթագրությունը (Անգլո-Հայկական Ասոցիացիայի Նախագահ), 1893 թ. մայիսի 12-ին կայացած երեկույթի ելույթների հավաքածու, տպ. Անգլո-Հայկական ասոցիացիայի համար։ 1893 թվականին Նյու Յորքում հրատարակած գրքույկն է հայերի ցեղասպանության մասին։

Գրքույկի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թ. մայիսի 23-ին տեղի ունեցավ Ջեյմս Բրայսի՝ Հայկական հարցի լուծման համար տարիներ շարունակ նվիրված աշխատանքի և ասոցիացիայի նախագահությունից թոշակի անցնելու կապակցությամբ կազմակերպված երեկույթ, որին մասնակցում էին Անգլո-Հայկական ասոցիացիայի անդամները։ Նախագահությունը ստանձնեց պրն. Ֆ.Ս. Սթիվենսոնը[1]։

Սույն գրքույքը երեկույթի ժամանակ մասնակիցների կարդացած զեկույցների հավաքածուն է, որոնցում մասնավորապես խոսվում է 1878 թ. Բեռլինի Կոնգրեսում ընդունված 61-րդ հոդվածի կետերի իրականացման անհրաժեշտության մասին։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png ․․․Այն, որ հայերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն ոչ միայն քրդերի արշավանքներից, այլև թուրք պաշտոնյաների ճնշումներց, Բեռլինի վեհաժողովի մշտական պահանջներից է, որի կատարման պարտականությունը ստանձնել է նաև այս երկիրն ու Եվրոպան։ Տարօրինակ է, որ միայն հայերն են, որ իրենց իսկ երկրում իրավունք չունեն որևէ դերակատարություն ունենալ կառավարական ապարատում։ Նրանց վարչական ունակությունները գործի են դրվել այլ վայրերում։ Սուլթանի ամենաունակ խորհրդատուներից շատերը հայ են եղել։ Իսկ նրանց առևտրական ընդունակությունները հայտնի են ողջ աշխարհում։ Aquote2.png
Aquote1.png ․․․Հայերի նպատակը անկախությունը չէ. Այն ամենը, ինչ նրանք պահանջում են` քաղաքացիական ազատությունն ու մի շարք հաստատությունների հիմնումն է, որոնք կերաշխավորեն նրանց անձի, ունեցվածքի ապահովութունը` որպես մարդու ու քաղաքացու իրավունքների ապահովություն․․․ Aquote2.png
Aquote1.png ․․․Հայերը չեն ձգտում քայքայել Օսմանյան կայսրության միասնությունը։ Նրանք ուզում են շարունակել մնալ թուրքահպատակ, փոխարենը ցանկանում են պահպանել իրենց հնագույն լեզուն ու պատմությունը, իրենց ազգային սիրելի առաքելական եկեղեցին։ Փոխարենը հայերը պահանջում են Թուրքիայից երաշխավորել, որ վերջինս կպաշտպանի իրենց` որպես քաղաքացու տարրական իրավունքները, կյանքի, գույքի ու պատվի ապահովությունը։ Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The case for the Armenians, With the introduction by Francis Seymour Stevenson, M.P. (President of the Anglo-Armenian Association) And a full report of the Speeches delivered at the Banquet in honor of the Right Hon. James Bryce, M.P., D.C.L., on Friday, May 12th, 1893: Printed for the Anglo-Armenian association, 3, Plowden Buildings, E.C., and Published by Harrison and Sons; London, 1893.