Հայաստա՛ն, իմ սե՛ր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայաստան, իմ սերից)
Հայաստա՛ն, իմ սե՛ր
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2016 և ապրիլի 14, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴիանա Էնջելսոն
ԴերակատարներԱրման Նշանյան և Շաքե Թուխմանյան
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Հայաստա՛ն, իմ սե՛ր» (անգլ.՝ Armenia, My Love), 2016 թվականին ամերիկա-ռումինացի դերասանուհի, գրող և ռեժիսոր Դիանա Անջելսոնի ֆիլմը, որը ներկայացնում է հայրենիքից կտրված, բռնաբարված, սպանված, վերապրած և հզորացած հայ ժողովրդի պատմությունը[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանիկ հայ ընտանիքի ճակատագիրը հավերժ փոխվում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, նրանց գեղեցիկ երազանքները հիշողություններ են դառնում ամերիկահայ նկարչի աչքերում, ով ապրում է՝ նկարելով իր խորտակված մանկությունը։

Նկարիչ Տիգրան Օրբելյանն ականատես է լինում թուրքերի կողմից ծնողների սպանությանը։ Փախչելով ԱՄՆ՝ նա մեծ նկարիչ է դառնում, սակայն ողջ կյանքն ապրում է` մտքում պահելով այդ սարսափելի դեպքերը[3][4]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասմիկ Օրբելյան՝ Դիանա Անջելսոն
  • Գրիգոր Օրբելյան՝ Նազո Բրավո[5]
  • Տիգրան Օրբելյան՝ Արման Նշանյան
  • Անուշ՝ Շաքե Թուխմանյան
  • Անահիտ՝ Լյուդմիլա Գրիգորյան
  • Հարութ Օրբելյան՝ Անատոլ Ռոզմերիցա
  • երիտասարդ Տիգրան՝ Պետրու Գեորու
  • Ալի՝ Լեո Զազա
  • Արմինե՝ Ալինե Արսլանյան
  • Շաքե՝ Աբբե Ռոուլինս
  • Նանե՝ Քրիստա Անղելցև
  • Իզեթ՝ Լուկա Խան
  • Նազենին Նեգիա՝ Մարիա Ջուլիետա Գեորու
  • Սոֆյա՝ Ֆիլիո Բինիարոու
  • Մուստաֆա՝ Ռոջեր Սանդս

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«100 կյանք» հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանի կողմից Դիանա Անջելսոնը ընտրվել է որպես այն մարդկանցից մեկը, ով յուրահատուկ կերպով է ոգեկոչել Ցեղասպանության հիշատակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Հայաստա՛ն, իմ սե՛ր»… Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 15-ին». haynews.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  2. Ցեղասպանության մասին «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլին 15-ին
  3. «'Armenia, My Love' Film to Premiere in April 2016 | Asbarez.com». asbarez.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  4. «Pain of the Heart | Pasadena Weekly». www.pasadenaweekly.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  5. «ԱՄՆ-ում հայտնի ռեփեր Նազո Բրավոն` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի և իր հերոսի մասին | NEWS.am Style - Ամենը՝ նորաձևության և ոճի մասին». style.news.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]