Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Իրանի թեմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանում գործող Հայաստանյայց Առաքելական եկեղեցու երեք թեմերը մինչև 1958 թ. ենթարկւել են Մայր Աթոռ Ս.էջմիածնին, այնուհետև անցել են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ենթակայութեան տակ։

1. Թեհրանի թեմ, առաջնորդանիստ' Թեհրանի Ս.Մարգիս եկեղեցի (1973-ից)։ Ընդգրկում է Թեհրանը, Կենտրոնական նահանգը, Գիլանը, Մազանդարանը, Գոլեստանը, Խորասանը, Քերմանշահը, Համադանը և Ղազվինը։

2. Սպահանի թեմ, առաջնորդանիստ' Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք։ Ընդգրկում է Սպահանի նահանգը, Ֆարսը, Խուզեստանը, Չհարմահալ-Բախթիարին, Քոհքիլուե Բոյեր-Ահմադը, Լոռեսթանը և Հորմոզգւսնը։

3. Ատրպատականի թեմ, առաջնորդանիստ' Թաւրիզի Ս.Աստվածածին եկեղեցի։ Ընդգրկում է արևելեան և անյարմարն Ատրպատականը, Արդաբիլը, Քուրդեստանը։

Թեմական առաջնորդների ցանկն առաջարկւում է Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմից, ընտրւում ու վերջնական վաւերացում է ստանում թեմական խորհուրդների և պատգամաւորական ժողովների կողմից։ Թեհրանի թեմի առաջնորդն է Տեր Սեպուհ արք. Սարգսյանը, Սպահանի թեմի առաջնորդն է Տեր Սիփան եպս. Քեչեճյանը, Ատրպատականի թեմի առաջնորդն է Տեր Գրիգոր եպս. Չիվթճյանը։

Յիշատակութիւն են արժանի իրանահայութեան կեանքում մեծ դերակատարութիւն ունեցած հոգևորականները, որոնց անունները միշտ հիշվելու են պատմութեան մէջ.

Տեր Խաչատուր ԿԵսարացին 1638 թւականին Նոր Ջուղայում հիմնադրեց Մերձաւոր Արևելքում առաջինը համարւող տպարանը։

Տեր Ներսես Մելիք-Թանգյանը' Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը, հսկայական աւանդ է ունեցել մշակութային և հասարակական կեանքում։ 1605 թ. Շահ-Աբբասի կողմից բռնագաղթված հայերի թւում կային նաև հոգևորականներ, որոնք և ստանձնեցին ազգապահպանութեան գործը։ Որպէս օրինակ նշենք Տեր Ռաթևոսյաններին, ովքեր Սպահանից հարաւ գտնուող Ալիգուդարզ նահանգի Բուրվարի շրջանի մի քանի գիւղերում չորս դար շարունակ պահպանել են տեղի համայնքի կրօնն ու մշակոյթը, մայրենի լեզուն և ազգային անեռանդութիւնը։ Նրանցից էին' տոհմի նախապապ, գերաշնորհ Տեր Ռաթևոսը, ապա' Տեր Եսային, Տեր Սահակը, Տեր Վահրամը (ծնվ. 1895 թ.), և միայն վերջինս է տեղափոխել Թեհրան, ուր մահացել է 1971 թ.։ Վարդապետ Խորեն Տեր-Վարդանյանը մեծ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի զարթոնքի և ավատատիրական կարգերից ազատագրման գործում։

Տեր Արտակ Մանուկյանը 1960 թոականից 40 տարի անընդմէջ եղել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդը և մեծ ներդրում է ունեցել թեհրանւսհայության հոգևոր, կրթական ու մշակութային կեանքում։ Թեհրանի մի շարք դպրոցներն ու եկեղեցիները հիմնադրւել են նրա օրոք։ Մահացել է 1999 թ. հոկտեմբերին' կարճատև հիւանդութիւնից յետոյ։ Ի գնահատումն նրա գործունեության' Թեհրանի միակ հայկական թանգարանը անուանակոչել է նրա անունով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանահայոց Հանրագիտարան ( Կազմող ՝ Ժանետ Տ. Լազարյան )