Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմին, որն իրականացնում է հանրային ծառայությունների ոլորտի կարգավորումը։ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի իրավահաջորդն է։
Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներն են՝
- էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
- ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
- հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
- փոստային կապի բնագավառը.
- երկաթուղային տրանսպորտի բնագավառը՝ ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.
- տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ՝ միայն սակագների մասով։
Հանրային ծառայությունների կարգավորման սահմանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը, կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
Հանձնաժողովի կազմավորման կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ։ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական և մեկը՝ տնտեսագիտական կրթություն։ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ։ Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը։ Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է։
Հանձնաժողովի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանձնաժողովի նախագահ՝
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝
- [[
Հանձնաժողովի անդամներ՝