Հայաստանի բնակչության սեռատարիքային կազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի բնակչության սեռատարիքային կազմը մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը (1941-1945) ՀԽՍՀ բնակչության կազմում գերակշռել են տղամարդիկ, հատկապես՝ տարիքային ցածր խմբերում։ Պատերազմի հետևանքով խախտվել է սեռերի հարաբերակցությունը։ 1959 թվականին կանայք կազմել են բնակչության 52,2 %-ը, 1970 թվականին՝ բնակչության բաշխումը՝ 51,2 %-ը, 1979 թվականին՝ 51,3 %-ը, 1989 թվականին՝ 51 %-ը, 2001 թվականին՝ 52 %-ը, 2010 թվականին՝ 51,5 %-ը։ 2010 թվականին բնակչության միջին տարիքը եղել է 34,8 (տղամարդկանցը՝ 33,1, կանանցը՝ 36,4), 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը՝ 19,8 % (1990 թվականին՝ 32,2 %), աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝68,7 % (1990 թվականին՝ 59,7 %), աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը՝ 11,5 % (1990 թվականին՝ 8,1 %)։ Աշխատանքային տարիքի ամեն 1000 մարդու հաշվով հաշվառվել են մինչև 15 տարեկան 456 երեխա և կենսաթոշակառու (2010)։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի ընդհանուր պատկերում նկատվում է բնակչու ժողովրդագրական ծերացման խորացում։ Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը 7 %-ից ավելի է, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերա ցած։ Հայաստանում այդ ցուցանիշը 2010 թվականին 11,5% էր, որը չի կարող չանհանգստացնել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։