Հայաստանի արդյունաբերություն, շինարարություն և ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի արդյունաբերություն, շինարարություն և ճարտարապետություն

«Հայաստանի արդյունաբերություն, շինարարություն և ճարտարապետություն», ամսագիր։ ՀՀ Պետպլանի, պետշինի և ՀՃՄ (մինչև 1966 թվականը՝ ՀԽՍՀ Ժողտնտխորհի, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի պետական գիտատեխնիկական կոմիտեի, 1966-1990 թվականներին՝ Նախարարների խորհրդի Պետպլանի) պաշտոնական հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1958-1996 թվականներին Երևանում՝ հայերեն և ռուսերեն (1958-1984 թվականներին կոչվել է «Հայաստանի արդյունաբերություն», 1990-1992 թվականներին՝ «Զվարթնոց», 1992-1996 թվականներին՝ «Գործարար Հայաստան»)։ Խմբագիրներ՝ Պետրոս Աթաբեկյան, Տոնիկ Կարապետյան, Յուրի Առաքելյան։

Ծանոթացրել է հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների, տրանսպորտային և շինարարական կազմակերպությունների աշխատանքներին, լուսաբանել է տնտեսական և սոցիալական հարցեր, տպագրել նյութեր գիտության ու տեխնիկայի նվաճումների, արտադրության հետ դրանց կապի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։