Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Տեսակիրավապաշտպան կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1995 թվական
Նպատակներմարդու իրավունքների պաշտպանություն
ՏարածաշրջանՀայաստան
ՀՀԿ նախագահԱվետիք Իշխանյան
Տպագրական մարմին«Դիտորդ»
Կայքarmhels.com

Հայաստանի Հելսինկյան կոմիտե(ՀՀԿ), իրավապաշտպան հասարակական կազմակերպություն (ՀԿ), ծավալում է Հասարակական-իրավապաշտպանական գործունեություն, մարդու իրավուքների պաշտպանություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Հելսինկիում եվրոպական երկրները կնքել են Հելսինկյան համաձայնագիրը, որով պարտավորվում էին պաշտպանել մարդու իրավունքները։ Հայկական հելսինկյան խումբն իր գործունեությունը սկսել է 1977 թվականի ապրիլի մեկին,հիմնադիր՝ Շահեն Հարությունյան, նախագահ` Էդուարդ Հարությունյան։ Հայաստանի Հելսինկյան խումբը` նախագահ` տնտեսագետ Էդուրադ Հարությունյան, անդամներ` Շահեն Հարությունյան, ֆիզիկոս Ռոբերտ Նազարյանը, պոլիտեխնիկի ուսանող Սամվել Օսյան, գրել են դեկլարացիա, որը տեղ է գտել Նյու-Յորքոմ Հելսինկյան խմբերի փաստաթղթերի ժողովածուում։

Հայաստանի Հելսինկյան խումբը հրապարկեց դեկլարացիան, որում Հելսինկյան համաձայնագրի նպատակներին ավելացված էր ձգտումը. որ Հայաստանը դառնա ՄԱԿ-ի անդամ, ամբողջ աշխարհով ցրված հայության համազգային նպատակների լուծման համար», հասնել «Ադրբեջանական ՍՍՀ-ին միացված Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ավտոնոմ մարզի վերամիավորմանը Հայաստանի Հանրապետությանը», «Պահանջել հայերեն լեզվի օգտագործումը Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում։
- Լյուդմիլա Ալեքսեևա, «ԽՍՀՄ-ում այլախոհության պատմությունը» գրքից

Խումբը 9 ամիս է գործել, անդամները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով, ազատազրկվել տարբեր ժամկետներով։ Շահեն Հարությունյանն ազատվելուց հետո կազմավորել է երկրորդ հելսինկյան խումբը՝ Ժորա Խոմիզուրի, Ռաֆայել Պապայան, Էդմոն Ավետյան։ Բոլորին ձերբակալել են, Էդմոն Ավետյանին նաև փակել են հոգեբուժարանում։

1995 թվականին ստեղծվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի դրությամբ Հայաստանը ստորագրել էր մարդու իարվունքներին վերաբերող միջազգային պայմնագրեր, ցանկություն հայտնել դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ստանձնել է այդ պարտավորություններին աջակցելու և մարկանց իրավունքների պաշտպանության գործը։ ՀՀԿ կողմից առաջին հայտարարությունն արվել է փախստականների վերաբերյալ, որոնց իշխանությունը փորձում էր վտարել կացարաններից։

1996 թվականին Նախագահական ընտրություններից հետո կալանավորված քաղբանտարկյալների պաշտպանության գործը դատարաններում ստանձնել են կոմիտեի անդամները։

1996 թվականին հրատարակել է առաջին իրավապաշտպան պարբերականը` «Տեղեկագիրը», որի շարունակությունն է «Դիտորդ» ամսագիրը։

1998 թվականին Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ հրապարակային քննության է ենթարկվել հայկական զինված ուժերում խաղաղ պայմաններում սպանությունների հարցը։ Սպանված զինծառայողների ծնողները միավորվում են ՝ ստեղծելով «Զինվոր և իրավունք» հասարակական կազմակերպությունը։

ՀՀԿ-ն «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության հետ պայքարել է անտառահատումների դեմ։ Կոմիտեն մշտական մոնիթորիգ է անցկացնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ և ներկայցնում տարեկան հաշվետվություն։

2005 թվականից իրականացնում է կրթական ծրագրեր ՀՀ մարզային հասարակական կազմակերպությունների համար՝ ապահովելով գիտելիքներ ու հմտություններ մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմների, խախտումների, զեկույցներ կազմելու, հասարակական պաշտպանության ակցիաներ իրականացնելու, հասարակական կազմակերպություններ ստեղծելու և հզորացնելու թեմաներով։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի 20.02.1996թվականի 9/1-6 որոշմամբ, վերագրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 21.05.2008թվականին, ապա` 09.01.2013 թվականին, վկայական N 03 Ա 080669[2]

2013 թվականին կոմիտեն դեմ է արտահայտվել Հայաստանի կառավարության որոշմանը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին։ Պնդում էր, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալը խստորեն կսահմանափակի քաղաքացիական ազատությունները և մամուլի ազատությունը, և որ Ռուսաստանը ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ ընդունելու ռեպրեսիվ օրենքներ և կձգտի սահմանափակել ՀԿ-ների գործունեությունը։ Ավետիք Իշխանյանը հայտարարել է, որ եթե Հայաստանի կառավարությունը որևէ մտադրություն ունենար փոխել մարդու իրավունքների պաշտպանությունը դեպի լավը, ապա երբեք չէր որոշի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, որտեղ կառուցվածքային մակարդակում բացակայում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը[3]

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կոմիտեն ոստիկանությանը կոչ արեց հարգել քաղաքացիների՝ խաղաղ բողոքի ցույցի իրավունքը[4][5]

2017 թվականին կոմիտեն հավատարմագրվել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում դիտորդական և մշտադիտարկման պարտականություններ իրականացնելու համար[6]։

Կոմիտեն բարձր է գնահատել 2018 թվականի հայկական հեղափոխությունից հետո իրականացված ժողովրդավարական բարեփոխումները՝ նշելով,որ խոսքի և լրատվամիջոցների ազատությունը զգալիորեն բարելավվել է[7]։

2018 թվականի հուլիսին կոմիտեն իրականացրել է Հայաստանի ԶԼՄ-ներում ատելության խոսքի մոնիտորինգի ծրագիր։ Զեկույցում նշվում է, որ «ատելության և վտանգավոր խոսքի դեպքերը հիմնականում պայմանավորված են թիրախավորված անձանց կրոնական հայացքներով, նրանց սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ»:Առաջարկել է Ազգային ժողովին արգելել ատելության խոսքի բոլոր ձևերը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան[8] :

2020 թվականի փետրվարին ՀՀԿ-ն և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության և ազատությունից զրկված անձանց առողջության հասանելիության վերաբերյալ գործով[9]։

Հայաստանում COVID-19 համաճարակի ժամանակ կոմիտեն կոչ է արել Հայաստանի կառավարությանը հարգել մարդկանց հավաքների ազատությունը[10]։

Գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն համագործակցում է Եվրոպական Միության, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, ԵԱՀԿ-ի, Բաց հասարակության հիմնադրամների և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, ինչպես նաև Եվրոպայի այլ Հելսինկյան կոմիտեների հետ[11]։

Զեկույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակում է տարեկան զեկույցներ երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ[12][13]։

  • «Մարդու իրավունքները Հայաստանում 2022 թվականին» զեկույցում[14] քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և դրան հաջորդած քաղաքական ճգնաժամը։ Զեկույցում նշվում են Արցախի շրջափակման ժամանակ արցախցիների դիմագրաված դժվարությունները, անդրադարձ է կատարվել նաև մի քանի քաղաքական կուսակցությունների գործունեությանը Հայաստանում։

Ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի Ռազմավարական ծրագիրը ընդգրկում է հետևյալ ուղղությունները[15]

  • Ժողովրդավարության զարգացում, քաղաքական և քաղաքացիական իրավունքներ,
  • Խոշտանգումների կանխարգելում. Մարդու իրավունքների պաշտպանությունը փակ և կիսափակ հաստատություններում (ոստիկանություն, քրեակատարողական հիմնարկներ, զինված ուժեր),
  • Երեխաների իրավունքների պաշտպանություն,
  • կազմակերպության կարողությունների շարունակական զարգացում և հզորացում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հելսինկյան կոմիտե(չաշխատող հղում)
  2. Կանոնադրությունը տես՝ https://armhels.com/wp-content/uploads/2012/06/Kanonadrutyun_2012.pdf
  3. iwpr.net. 2023 թ․ մայիս https://iwpr.net/global-voices/armenian-human-rights-defenders-predict-harsher-environment. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Հայաստանը գնալով վերածվում է ոստիկանապետության․ Հայաստանի Հելսինկյան կոմիտե». 2017 թ․ հունվարի 31.
  5. «հելսինկյան-կոմիտե – CIVILNET». 2017 թ․ հունվարի 31.
  6. «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը` ԱԺ ընտրությունների վերաբերյալ». shabat.am.
  7. «Հայաստանից մոտ 2 շաբաթ հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կեղծ տեղեկություններ են ներկայացվելու». Live News. 2020 թ․ հունվարի 9.
  8. «Helsinki Committee's monitoring report on hate speech in mass media - Pink Armenia». Pink Armenia. 2019 թ․ հուլիսի 25.
  9. «The Human Rights Defender of Armenia and the Helsinki Committee of Armenia for the first time submitted a joint communication to the Committee of Ministers of the Council of Europe with regard to the execution of a judgment of the European Court of Human». ombuds.am.
  10. ««Գնացեք Հյուսիսային պողոտա, Կասկադ ու կտեսնեք մարդկանց հսկայական կուտակումներ, բայց խաղաղ հավաքներն արգելում են». Ավետիք Իշխանյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
  11. «Armhels | Partners and Donor Organizations».
  12. «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2021 թվականին» տարեկան զեկույցը». Hetq.am. 2022 թ․ փետրվարի 9.
  13. «Հավաքների «թիրախում» առավել հաճախ եղել են միջազգային կազմակերպությունների...». A1Plus. 2023 թ․ մայիսի 26.
  14. «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2022 թվականին» տարեկան զեկույցը». oragir.news.
  15. https://armhels.com/wp-content/uploads/2020/01/20amyalBuklet-.pdf, ՀՀԿ տեղեկատվական գրքույկ