Jump to content

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին շնորհվող բարձրագույն դասային աստիճան։ Այն ցածր է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից և բարձր է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանից։ Դասային աստիճանը շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ։ Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին), ինչպես նաև պետական ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին։

Դասային աստիճանը սահմանվել է 2002 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված և 2003 թ. հունվարի 17-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Վերասահմանվել է 2009 թ. հունիսի 11-ին ընդունված և 2009 թ. հուլիսի 25-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականների ցանկ