Հայասա ֆոլկ բենդ (խումբ)
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Հայասա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Հայասա |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | ֆոլկ, ջազ |
Անդամներ | |
Գայանե Ավդալյան, Մանանա Խանարյան, Արման Ասատրյան, Երվանդ Սարիբեկյան |
«Հայասա» ֆոլկ բենդ, հայկական ֆոլկ բենդ։ Հանդես է գալիս էթնիկ ոճում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորվել է 2014 թվականին, Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Գորգյան) 10 երաժիշտներից։ Սկզբում խումբը ելույթ է ունեցել որպես ֆոլկ-ջազ բենդ, սակայն մեկ տարի անց խումբը կազմալուծվեց։ Այժմ խմբի անդամները չորսն են՝ կիթառահար վոկալիստ՝ Գայանե Ավդալյանը, ֆլեյտահար՝ Մանանա Խանարյանը, դաշնակահար՝ Արմեն Ասատրյանը և կիթառահար՝ Երվանդ Սարիբեկյանը։ Կիթառահարն ու վոկալիստը ֆոլկ բենդի հին կազմից են[1]։ Բենդի երգացանկում տեղ են գտել հին հայկական ազգային երգեր, հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ, սիրված ու ճանաչված էթնիկ երգեր, ինչպես նաև հեղինակային ստեղծագործություններ։
Խմբի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գայանե Ավդալյան - կիթառահար, վոկալիստ, մասնագիտությամբ՝ լրագրող։ Սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում։ Երաժշտությամբ զբաղվում է արդեն 14 տարի։ Ավարտել է Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դասական վոկալ բաժինը, Երևանի Երգի թատրոն-ստուդիան։ Փոքր տարիքում երգել է նաև Արևիկ անսամբլում։ Երգում է Մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբում և ունի փոքրիկ նվագախումբ։
- Երվանդ Սարիբեկյան - կիթառահար, մասնագիտությամբ ծրագրավորող։ Ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17ին։ Սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում։
- Մանանա Խանարյան - ֆլեյտահար։ Ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում։ Երաժշտությամբ զբաղվում է 12 տարեկան հասակից։ Մասնակցել է բազմաթիվ փառատոնների, միջազգային մրցույթների. դափնեկիր է։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։
- Արման Ասատրյան - դաշնակահար, ուդահար։ Ծնվել է 1996 թվականի մայիսի 10-ին Երևանում։ Սովորել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո կրթությունը շարունակում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում։ Նվագում է նաև Նարեկացի արվեստի միության ժողովրդական նվագախմբում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենդի անվանումը որոշվել է 2010-2011 թվականներին՝ ֆոլկ-ջազ բենդի առաջին համերգից րոպեներ առաջ։
Հայասա, Հայասա՝ ասա հայ, և Հայասա՝ որպես Հայաստանի առաջին անվանում (հնագույն հայկական պետական կազմավորում)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբն ակտիվ գործունեություն սկսել է ծավալել 2015 թվականից։
- 2015 թվականի մայիսին «Լավ Էլի» բենդի հետ համատեղ բարեգործական համերգ է տեղի ունեցել Վանաձորում։
- 2015 թվականի աշնանը՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում[1]։
- 2015 թվականի դեկտեմբերի 28ին։
- 2016 թվականի մարտի 25-ին՝ Երևան համերգասրահում։
- 2016 թվականի հուլիսի 6-ին՝ Երևան համերգասրահում[2]։