Համմերֆոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համմերֆոլը կազմվել է, երբ կիթառահար Օսկար Դրոջանքը լքել է Ceremonial Oath-ը և հրավիրել Ջեսպեր Ստրոմբլադին միանալ իրեն որպես թմբկահար իր նոր երաժշտական նախագծի համար։ Դրոնջանքը նախօրոք ստեղծել էր երգ "Steel Meets Steel", որն այնուհետև ներառվեց իրենց ալբոմի մեջ։ Որոշ ժամանակ անց նրանց միացան կիթառահար Նիկլաս Սանդին, Ջոհան Լարսոն և վոկալիստ Միքայել Ստանը։ Խմբի անդամները իրենց գործունեության ընթացքում նաև այլ խմբերում են ներկայացել։ Այս խումբը հիմնականում նորովի է ներկայացրել այլ երգեր, այդ իսկ պատճառով ունեն սակավաթիվ երգեր։ 1997 թվականի վերջին ձայնագրվեց նրանց առաջին ալբոմը, որը կոչվում էր Glory to the Brave և ունեցավ մեծ հաջողություններ հիմնականում ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Այդ շրջանում նրանք ունեցան համերգ, որտեղ հավաքվել էին հազարավոր մարդիկ։ 1998-ին կատարեցին փոքրիկ համերգային շրջագայություն Բելգիայում և Հոլանդիայում։ Այնուհետև ձայնագրեցին իրենց երկրորդ ալբոմը, որը կոչվում էր Legacy of Kings։ Նրանք գրեթե ամիս ու կես անցկացրել են ձայնագրման ստուդիայում։

http://www.hammerfall.net/

http://www.metal-archives.com/bands/HammerFall/201