Համմամ-Մեսկուտին
Համմամ-Մեսկուտին | |
---|---|
![]() | |
Տեսակ | Բուժավայր և աղբյուր |
Երկիր | ![]() |
Համմամ Մեսկուտին (արաբ․՝ حمام المسخوطين), երկրաջերմային աղբյուրներ, որոնք տեղակայված են Ալժիրի հյուսիսարևելյան մասում՝ Հելմ քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Մի քանի հազարամյակների ընթացքում, աղբյուրների ազդեցության հետևանքով ձևավորվել են եզակի լանդշաֆտներ: Այստեղ առաջացել են կարբոնատի հանքային գոյացություններ, ունեն տարբեր երանգներ՝ դարչնագույն-դեղին, կարմիր և աղյուսագույնց մինչև կանաչ և կաթնագույն: Հանքանյութերի հանքավայրերով հոսող ջուրը ստանում է դրանց գույնը: Ջրի աղբյուրներից ելքը րոպեում կազմում է մոտ 100 հազար լիտր (1667 լ/վ): Սեյբուզայի վտակ Ուեդ-բու-Համդանում տեղի է ունենում ջրահեռացում:
Հանքային ջրի և այլ արտաքին գործոնների ազդեցության հետևանքով ստեղծված լանդշաֆտները հիշեցնում են սառած ջրվեժներ: Ջերմային աղբյուրները տեղակայված են մոտ 20 մետր բարձրություն ունեցող բլրի վրա: Ջրի ջերմաստիճանը +50°C-ից +97°C-ի սահմաններում է: Աղբյուրի ջուրը պարունակում է մեծ քանակությամբ հանքային աղեր, ուստի ունի բուժիչ հատկություններ: Աղբյուրների մոտ է գտնվում Համմամ-Հելլալի «SPA» հանգստավայրը (արաբ․՝ حمام الشلالة):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի վաղ Համմամ-Մեսկուտինի տարածքում կար հին հռոմեական Ակվա-Թիբլիթինա կոչվող մի բնակավայր:
Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համմամ-Մեսկուտինը արաբերենից թարգմանվում է որպես «անիծյալների բաղնիքներ»: Ըստ լեգենդի՝ հին ժամանակներում այս տարածքում բնակվում էին ամբողջ Ալժիրում իրենց ուժով և անվախությամբ հայտնի մարդիկ: Այս ժողովրդի ներկայացուցիչներից մեկը, նույնիսկ մանկության տարիներին, ուժով ու խելքով գերազանցում էր իր հասակակիցներին: Մեծանալով նա դարձավ ձիավոր: Ծեր երեցները փորձեցին սովորեցնել նրան օգտագործել իր լիազորությունները, բայց նրանք չկարողացան:
Ձիավորի քույրը շատ գեղեցիկ կին էր և իր գեղեցկությամբ հայտնի էր ամբողջ երկրով: Նրա շնորհիվ եղբայրը ավելի ու ավելի էր համոզվում մյուսների նկատմամբ իր գերազանցության մեջ:
Եկավ այն ժամանակը, որ ձիավորը դարձավ մեծ ռազմիկ: Շուտով նա որոշեց ամուսնանալ, բայց չկարողացավ գտնել համապատասխան կին: Միակ կինը, որին սիրում էր, քույրն էր, ով դեմ չէր ամուսնանալ իր եղբոր հետ: Նման սրբապղծությունը ցեղի մարդկանց սրտով չէր: Հատկապես երեցները դիմադրեցին օրենքի պղծմանը՝ փորձելով ռազմիկին հետ պահել իր գաղափարից:
Այնուամենայնիվ, ոչինչ չօգնեց: Հերոսը մտադիր չէր փոխել իր որոշումը: Նա որոշեց հարսանիք կազմակերպել ամբողջ տարածքում գտնվող ամենագեղեցիկ բլրի վրա: Տեղացի բնակիչներից շատերը, ովքեր հրաժարվեցին ներկա գտնվել այս սրբապղծությանը, լքեցին այս վայրերը: Այնուամենայնիվ, ոմանք ընդունեցին հարսանիքին մասնակցելու հրավերը: Անգամ կար մի դատավոր, որը համաձայնեց օրինականացնել այս միությունը:
Շրջանից հեռացած մարդիկ երկար ժամանակ չէին այցելում այս վայրերը, իսկ երբ նրանցից ոմանք հետագայում վերադարձան, տեսան, որ հարսն ու փեսան ամուսնության պահին վերածվել են քարերի: Նույն ճակատագիրը ունեցան նրանց ծնողները, ովքեր դեմ չէին այս միությանը, և ամուսնության արարողության մնացյալ մասնակիցներին՝ դատավորին և հարսանիքին ներկա բոլոր մարդկանց:
Եվ այսօր էլ բոլորը՝ քարացած նորապսակներն ու հյուրերը, այժմ նայում են իրար, լսում են հավերժության երաժշտությունը, որպեսզի իրենց սերունդներին դաս տան: Դասն այն է, որ յուրաքանչյուր ուժի և ուժեղ կամքի համար կա Բարձրագույն Օրենք:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hammam Meskhoutine, Office de tourisme Aïn
- Хаммам Мескутин (Hammam Chellala — Meskhoutine) — термальный источник, Алжир
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համմամ-Մեսկուտին կատեգորիայում։ |