Համբույրի ծես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Մակովսկի «Համբույրի ծես»

Համբույրի ծես (ռուս.՝ Поцелуйный обряд), մեծահարուստ մոսկվացիների հյուրերի մեծարման ծես 17-րդ դարում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում և ավելի վաղ Ռուսաստանում հարուստ ընտանիքների կանայք ապրում էին շատ փակ, շփվելով միայն մոտ հարազատների հետ։ Եկեղեցի էին գնում միայն մեծ տոների ժամանակ։ Փողոցներում շարժվում էին փակ կառքերով[2]։ Համբույրի ծեսը Ռուսաստանում առաջացել է 17-րդ դարից ոչ շուտ։ Խնջույքի ավարտից հետո հյուրերի մոտ դուրս է գալիս տան տիրոջ կինը կամ աղջիկը, հյուրերին տալիս է խմիչք, իսկ նրանք ի պատասխան համբուրում են նրա այտը։ Գավրիլա Ուսպենսկին կարծում է, որ հնարավոր է ծեսը եկել է օտարերկրացիներից, ովքեր ապրում էին Ռուսաստանում։ Իվան Զաբելինը համեմատում է այն «լեզվական պաշտամունքի» հետ[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոն Մայերբերգը, լինելով 1661 թվականին Մոսկվայում, կազմեց ծեսի նկարագրությունը։ Սեղանից հետո երկու կամ երեք աղջիկների ուղեկցությամբ հյուրերի մոտ լավագույն զգեստով դուրս է գալիս տան տիրոջ կինը։ Շուրթերով հպվելով գավաթին նա այն խմիչքով փոխանցում է հյուրին։ Մինչ հյուրը խմում է, տիրուհին մտնում է ուրիշ սենյակ և փոխում է վերնազգեստը։ Նոր հագուստով նա գավաթը տալիս է մյուս հյուրին։ Այն բանից հետո, երբ խմիչքը մատուցվում է բոլոր հյուրերին, տան տիրուհին աչքերը խոնարհելով կանգնում է դեպի պատը և բոլոր հյուրերից համբույր է ստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мейерберг, 1874
  2. Мейерберг, 1874, էջ 84
  3. И. Забелин Домашний быт русских цариц в XVI и XVII столетиях. Москва 1869 стр 102-103

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]