Բուլղարիայի համացանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համացանցը Բուլղարիայում լայնորեն տարածված է, ըստ 2011 թվականի պաշտոնական տվյալներով բնակչության 54,1% քաղաքաբնակներ և 18,1 % գյուղաբնակներ օգտագործում են անհատական համակարգիչ, իսկ 51,4 % և 16,4 % հնարավորություն ունեն մուտք գործել Համացանց[1]։

2009 թվականից Բուլղարիայի Հանրապետությունը պետական մակարդակով զարգացնում է իր «Զարգացման լայնաշերտը հնարավորության ազգային ռազմավարությունը»[2]։ Բուլղարիայի ազգային դոմենը .bg-ն է, որը գործում է 1991 թվականից։

Բուլղարիայի Համացանցի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին BBS-ը (անգլ.՝ Bulletin Board System) վաստակել են 1990 թվականին Բուլղարիայում (1989 թվականի նոյեմբերի 10-ին, Բուլղարական կոմունիստական կուսակցության իշխանությունից հեռանալուց մի քանի ամիս անց),  «Դանբո BBS Վառնա (2:359/1)», «Միկրոկոմ (2:359/101)» և ուրիշներ։ 1990-ական թվականների սկզբին Բուլղարիայում գործում էր ավելի քան 2.4 հազար մոդեմ։ Առաջին կոմերցիոն Համացանցային պրովայդերը եղել է Բուլղարիայի Վառնա քաղաքի թվային համակարգը։ Այն 1991 թվականից իր բաժանորդներին սկսեց առաջարկել Համացանց-ծառայություն, կապը իրականացվում էր «EUnet»ի միջոցով։

1992 թվականից Բուլղարիայում սկսեցին գործածել Էլեկտրոնային փոստը։ Այդ ժամանակ Վառնա քաղաքի միակ գրադարանում բացվեց առաջին հասարակական առաջին փոստային սերվերը, որի օգնությամբ մարդիկ իրար ազատ էլեկտրոնային նամակներ էին ուղարկում։ Առաջին տեղեկությունները հաքերական հարձակման վերաբերյալ Բուլղարիայում հայտարարվել է 1993 թվականին, նրանք վնասել էին «MicroCom BBS» աշխատանքի համակարգը[3]։

Համացանց-օրենսդրությունը Բուլղարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական և պետական հարցերը, որոնք վերաբերվում են Բուլղարիայի Համացանցային կապին, որոշվում է տրանսպորտի և կապի նախարարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդագրությունների միջոցով[4]։ Պետական վարչակազմի՝ էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատանքը, բնակչությանը էլեկտրոնային եղանակով վարչական ծառայությունների տրամադրումը, պետական կառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կարգավորվում է «Էլեկտրոնային կառավարման մասին» օրենքով[5]. Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության հավաստիությունը կարգավորվում է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային ստորագրության մասին» օրենքով[6]. Էլեկտրոնային առևտուրը կարգավորվում է «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենքով[7].

Հասարակական հարաբերությունները, որոնք կապված են էլեկտրոնային հաղորդագրությունների հետ, կարգավորվում են «Էլեկտրոնային հաղորդագրությունների մասին» օրենքով[8]. Այս օրենքի համաձայն՝ Համացանց-պրովայդերները և կապի օպերատորները պետք է պահպանեն տրաֆիկի կանոնները՝ ամսաթիվը, ժամը և կապի տևողությունը, վայրը, թղթակիցը և այլն, իրենց բաժանորդների բոլոր կապերի մասին՝ առնվազն մեկ տարով։ Դատարանի որոշմամբ այդ տվյալները կարող են տրամադրվել Բուլղարիայի պետական անվտանգության ծառայությանը (ԴԱՆՍ), Բուլղարիայի ներքին գործերի նախարարությանը և Բուլղարիայի Ազգային հետախուզական ծառայությանը ծանր հանցագործություններ (որոնք պատժվում են 5 և ավելի տարիների ազատազրկմամբ), համակարգչային հանցագործություններ բացահայտելու և մարդկանց որոնելու համար ։ Համացանց-պրովայդերները և կապի օպերատորները Բուլղարիայում իրավունք չունեն ձայնագրելու այն տեղեկությունները, որոնցով փոխանակվում են իրենց բաժանորդները՝ առանց վերջիններիս անձնական համաձայնության։

Սովետական Բուլղարիայի նախարարների խորհրդի № 232/28.09.2009 թ. որոշմամբ ստեղծվել է «Էլեկտրոնային ցանցի հաղորդագրությունների և տեղեկատվական համակարգերի» գործադիր գործակալություն (բուլղար․՝ Изпълнителна агенция «Електронни съобщителни мрежи и информационни системи»)[9]: Գործակալությունը մշակում, աջակցում և ղեկավարում էր էլեկտրոնային ցանցերի հաղորդագրությունները (ԷՑՀ) ազգային անվտանգության, կենտրոնական իշխանության մարմինների, տարածքային և տեղական ինքնակառավարման համար և ապահովում է երկիրը կառավարելու համար էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցումը բնական աղետների և վթարների ժամանակ։

Համացանցի օգտագործումը Բուլղարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի բնակչության կեսից ավելին օգտագործում է Համացանց։ 2009 թվականին անցկացված վիճակագրությունը[10] ցույց տվեց հետևյալը՝

Բուլղարիայի Համացանց սպառողները-բաշխումը ըստ սեռի և տարիքի, %
Համացանց սպառողները Ընդհանուր
Սեռ
տարիք, տարեկան
Տղամարդիկ Կանայք 15 — 19 20 — 29 31 — 39 41 — 49 51 — 59 61 — 69
Ընդհանուր
44,69
44,26
45,11
74,64
59,91
53,94
42,06
26,18
11,57
Տանը
35,50
35,37
35,63
60,16
48,11
43,88
34,03
19,01
7,61
Բուլղարիայի Համացանց սպառողները-բաշխումն ըստ շրջանների, %
Համացանց սպառողներ
Ընդհանուր
Շրջան
Սոֆիա
Հյուսիսարևմտյան Հյուսիսկենտրոնական Հյուսիսարևելյան Հարավարևմտյան Հարավկենտրոնական Հարավարևելյան
Ընդհանուր
44,69
35,20
39,68
48,24
52,45
36,20
47,38
56,94
Տանը
35,50
27,78
30,36
39,40
41,38
28,21
39,84
44,85
Բուլղարիայի Համացանց սպառողները-բաշխումն ըստ հետաքրքրությունների %
հեռախոսային խոսակցություններ, Skype 45,20 շրջագայություն 23,81
երաժշտություն լսելը, MP3 44,23 առողջություն 23,44
էլ-փոստ 38,37 չաթ 22,86
թերթեր, լուրեր 38,00 աշխատանքի փնտրտուքներ 19,20
երաժշտության բեռնում, МР3 36,11 հեռուստատեսություն 18,92
որոնման համակարգ 31,94 օնլայն խաղեր 17,95
ուրիշներ 28,27 Համացանց-ռադիո 17,85
եղանակային կանխատեսումներ 25,09 on-line Directories 17,29
սպորտ 24,22 էրոտիկ տեսանյութեր 11,74

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальная перепись населения в Болгарии в 2011 году» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  2. Национална стратегия за развитие на широколентовия достъп в Република България (բուլղ.)
  3. Интернет в Болгарии — первые 10 лет Արխիվացված 2010-05-03 Wayback Machine (բուլղ.)
  4. Министерство транспорта, информационных технологий и сообщений Республики Болгарии (բուլղ.)
  5. Закон за електронното управление (բուլղ.)
  6. Закон за електронния документ и електронния подпис (բուլղ.)
  7. Закон за електронната търговия (բուլղ.)
  8. Закон за електронните съобщения (բուլղ.)
  9. Изпълнителна агенция «Електронни съобщителни мрежи и информационни системи» Արխիվացված 2011-11-04 Wayback Machine (բուլղ.)
  10. Интернет потребление в Болгарии в июле 2009 году Արխիվացված 2009-11-22 Wayback Machine (բուլղ.)