Համայնք (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք

Համայնք, երկամսյա հանդես։ Լույս է տեսել 1894-ին (5 համար), Ժնևում (անվտանգության նկատառումով տպագրության վայր է նշվել Փարիզը)։ Ժնևի հայ անարխիստների հրատարակչություն։ Հրատարակիչ-խմբագիր՝ Ա. Աթաբեկյան։ Պրոպագանդել է անարխիզմը, հայ ժողովրդի երկու հատվածների ազատագրման հնարավոր ուղին համարել զինված ապստամբությունը, Ռուսական կայսրության հպատակ ազգերի հեղափոխական ուժերին համախմբվելու կոչ արել։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png